00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պղինձը զգալիորեն էժանացել է դոլարի թանկացման պատճառով․ մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՊղնձաձուլարան
Պղնձաձուլարան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Պղնձաձուլարան
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում գործազրկությունը կրկին նվազում է, ինչը գնաճի ռիսկեր է ստեղծում։ Սպասվում է, որ Դաշնային պահուստային համակարգը տևական ժամանակ բարձր տոկոսադրույքներ կպահպանի գնաճը զսպելու համար։ Դա դոլարի ամրապնդման նախադրյալներ է ենթադրում, ինչն էլ նվազեցնում է պղնձի պահանջարկը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները նվազել են՝ հասնելով վերջին մի քանի ամիսների ամենացածր մակարդակին: Լոնդոնի LME բորսայի տվյալներով՝ եթե հունվարից մինչև ապրիլի կեսը պղնձի տոննան արժեր ավելի քան 9 հազար դոլար, ապա այժմ՝ 7 900 դոլարից պակաս։
Պատճառներից մեկը ԱՄՆ տնտեսության ամրապնդման ցուցանիշներն են, որոնք բարձրացնում են դոլարի փոխարժեքը։ Որքան բարձր է այն, այնքան ցածր է բորսայական ապրանքների պահանջարկը (այս դեպքում՝ պղնձի), քանի որ այն գնելու համար ամբողջ աշխարհում ընկերությունները ստիպված են իրենց արժույթները դոլարի փոխարկել ավելի վատ փոխարժեքով, այսինքն՝ փաստացի ապրանքը նրանց վրա ավելի թանկ է նստում։
Սեպտեմբերի արդյունքներով՝ ԱՄՆ-ում բացվել է 336 հազար նոր աշխատատեղ (սպասվածից մոտ երկու անգամ շատ)։ Սա ամրապնդել է այն սպասումները, որ ԱՄՆ-ում առանցքային տոկոսադրույքը (պարզ ասած՝ փողի արժեքը) երկար ժամանակ բարձր կմնա (գնաճի ռիսկերը զսպելու համար): Այս դեպքում դոլարի փոխարժեքը կարող է բարձր մնալ (քանի որ դոլարային արժեթղթերի տոկոսները ավելի բարձր կլինեն), իսկ «ամուր» դոլարը, ինչպես նշեցինք, նվազեցնում է պղնձի պահանջարկը։
Շուկայում աճել են նաև պղնձի պաշարները։ Երկու պատճառ կա, առաջինը պահանջարկի նվազումն է, երկրորդը` այն, որ Չինաստանում ազգային տոների պատճառով ձեռնարկությունները փակ են մինչև ամսի 8-ը։
Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը (մշակված հանքաքար, մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքն է. 2022 թվականին դրան բաժին է ընկել երկրի արտահանման հասույթի 12%-ից մի փոքր ավելին (շուրջ 660 մլն դոլար)։
Մինչև 2025 թվականը պղնձի գինը կարող է բարձրանալ մեկ տոննայի դիմաց մինչև 15 հազար դոլար
Լրահոս
0