00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի դրոշը ֆրանսիական Վիենից հանել են Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

© AP Photo / Ukrainian Presidential Press OfficeՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Բաժանորդագրվել
Քաղաքապետը հայտարարել է, որ չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին «մարդասիրական օգնության համար», մասնավորապես էներգետիկայի ոլորտում, երբ Ադրբեջանը գազը մեկուկես անգամ ավելի թանկ է վաճառում Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Իզեր դեպարտամենտի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը կարգադրել է քաղաքապետարանի շենքի ճակատային մասից հանել ուկրաինական դրոշը՝ վրդովմունք հայտնելով Ադրբեջանի հետ համագործակցության մասին Վլադիմիր Զելենսկու խոսքերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Dauphiné libéré պարբերականին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել է Բաքվի կողմից Կիևին տրամադրվող մարդասիրական օգնությունը էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, արդի մարտահրավերներն ու փոխգործակցության ձևաչափերը:
«Չի կարելի վկայակոչել արևմտյան արժեքներն ու դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին՝ միաժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ նախաձեռնած ռեժիմի տեսլականը․․․ Ադրբեջանի բռնապետին սատարելու նման ձևն անընդունելի է․․․Դրոշի այս հեռացումը ոչ մի կերպ չի նվազեցնում այն աջակցությունը, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին»,-մեջբերում է պարբերականը քաղաքապետի խոսքը։
Կովաչը նշել է նաև, որ չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին մարդասիրական օգնության համար, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, երբ Ադրբեջանը մեկուկես անգամ թանկ է վաճառում գազը՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0