00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատանդի ցուցմունքն անթույլատրելի ապացույց է. Մարուքյանը` ԼՂ պաշտոնյաների ձերբակալման մասին

© Photo : Social media of Ruben VardanyanԲակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը
Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծում է` Ադրբեջանը բացի ցուցմունքներից՝ նաև նվաստացուցիչ տեսարաններով տեսանյութեր է հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Գերեվարված ցանկացած պատանդի կամ ռազմագերու ցուցմունքները համարվում են անթույլատրելի ապացույցներ և չեն կարող օգտագործվել որպես որևէ մեղադրանքի հիմք։ Այս մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ:
«Վերջերս ադրբեջանցի ուժայինները տեսանյութեր են տարածել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասին, որոնք առևանգվել են Ստեփանակերտից և ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում: Նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախկին և ներկա, ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներն են։ Ամենօրյա նվաստացուցիչ տեսարաններից բացի՝ ադրբեջանական քարոզչությունը նաև լուրեր է տարածում այս կամ այն մարդու իբր տրված ցուցմունքների մասին»,– նշել է Մարուքյանը:
Նա ընդգծել է, որ Բաքվում պատանդ պահվող ԼՂ պաշտոնյաները հնարավորություն չունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալ, չեն կարող օրենքով սահմանված անկախ ու անկողմնակալ դատարանի առջև կանգնել, չի կարող նրանց նկատմամբ արդար դատաքննություն իրականացվել։
Մարուքյանը շեշտել է` ԼՂ–ում պահվող անձինք բոլոր ցուցմունքները տալիս են խոշտանգումների և կյանքի իրավունքի խախտման սպառնալիքով։ Բոլոր այն ապացույցները, որոնք այժմ իբր ձեռք են բերվել այդ անձանցից, ձեռք են բերվել ՄԻԵԴ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպիտ խախտումներով:
Էդմոն Մարուքյանը նշել է` ըստ Freedom House-ի, Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ընտրված առաջնորդներին հաջողվել է ստեղծել ժողովրդավարություն, մինչդեռ այժմ նրանք առևանգվել և ապօրինի ձերբակալվել են և կեղծ մեղադրանքների են ենթարկվում Ադրբեջանում։
Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունը գնահատվել է «մասամբ ազատ` 37 միավորով», իսկ Ադրբեջանը` «ոչ ազատ` 9 միավորով»։ Բոլոր ռազմագերիները և պատանդները, անկախ իրենց քաղաքական և/կամ այլ դերից, ընտրված կամ նշանակված, պետք է անհապաղ ազատ արձակվեն, շեշտում է նա:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Լրահոս
0