00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրախորհրդարանը մտադիր է բանաձևով ԵՄ-ից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

© AP Photo / Jean-Francois BadiasԵվրախորհրդարանը
Եվրախորհրդարանը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Եվրախորհրդարանը
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ կանեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ձերբակալված հայերին, ներառյալ քաղաքական գործիչներին:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները վաղը` հոկտեմբերի 5–ին, Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում մտադիր են բանաձև ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթին։
Նշվում է, որ բանաձևով նաև կոչ են անելու կասեցնել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև նվազեցնել կախվածությունը ադրբեջանական գազից։
Նշենք, որ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար», - նշված է բանաձևում։
Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ստանձնել: Հակառակ դեպքում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը։
Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանից գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։
Պատգամավորները նաև կոչ կանեն ԵՄ-ին աշխատել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև տարածաշրջան հումանիտար ամբողջական մուտքը վերականգնելու ուղղությամբ և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։
Նրանք նաև նախատեսում են «իրենց հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման կապակցությամբ, որն այցելել է Ղարաբաղ և կոչ անել «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։
Պատգամավորներն իրենց փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին, ինչպես նաև այն փաստի համար, որ «իրենց գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։ Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ նա լիակատար պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, և խնդրում ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ՄԱԿ - ի կանոնադրությանը և բոլոր համապատասխան միջազգային կոնվենցիաներին, միջազգային իրավունքի սկզբունքներին և մարդու իրավունքներին համապատասխան»,–ասված է փաստաթղթում։
Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
Պատգամավորները նաև Բաքվին կոչ կանեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ձերբակալված հայերին, ներառյալ քաղաքական գործիչներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Լրահոս
0