00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

«Բալաս փրկվել, մամային էր հասել...»․ պայթյունի դժբախտացրած ընտանիքներից 2–ի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից մահացած Արսենը
Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից մահացած Արսենը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից մահացած Արսենը
Բաժանորդագրվել
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանի տարբեր մարզերում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այս անգամ եղել է Վանաձորում, արձանագրել հայրենիքն ու տունը կորցրած մարդկանց պատմությունները։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված արցախցիների մարմինների որոնման աշխատանքները դեռ չավարտված՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունը տեղի ունեցավ` բերելով նոր աղետ. հարյուրից ավելի զոհեր, անհետ կորածներ, մի քանի հարյուր վիրավորներ․․․ Պայթյունից տուժած ընտանիքներից մի քանիսն այժմ ժամանակավոր հանգրվանել են Վանաձորում։

Սկզբում տունը կորցրին, հետո մորն ու հայրենիքը...

Օրը ցերեկով տան բակում կախված լամպը վառվում է։ Մեքենայից չենք շտապում իջնել, գիտենք՝ լավ նշան չէ։ Ծանր քայլերով տանն ենք մոտենում, դուռը բացվում է։
«Մի քանի ժամ առաջ զանգեցին։ Մահացավ...»,- ցածրաձայն ասում է մեզ ընդառաջ եկած տղամարդը, որն ընտանիքի բարեկամն է։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցիների նոր տունը Վանաձորում
Временное жилье семьи погибшего во время взрыва в Степанакерте 19-летнего Арсена в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Արցախցիների նոր տունը Վանաձորում
Նայում եմ` տղամարդու թիկունքում երկու դպրոցահասակ տղաներ են, չգիտեմ` ինչպես բարևել, ինչ ասել 9 ու 11 տարեկան տղաներին, որոնք կորցրել են հայրենիքը, տունը, մի քանի ժամ առաջ էլ` մորը... Տանն արդեն մեծի պես մեզ դիմավորում է ավագ քույրը՝ 13-ամյա Մելանյան։
Ընտանիքը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է Վանաձոր հասել։ Սեպտեմբերի 19-ին կռիվը սկսվեց, գյուղից դուրս չեկան։
Հայաստանի ԲԿ–ներում Արցախից տեղահանված 363 բուժառու կա, մեծ մասը պայթյունից տուժածներն են
«Հետո եկան, ժամկետ տվեցին, որ ժողովուրդը դուրս գա, որ թորքը մտնի»,- պատմում է երեխաների տատը` 67-ամյա Իռան։
Սեպտեմբերի 25-ին արդեն որդին կնոջ՝ 35-ամյա Աննմանի հետ գնաց բենզին բերելու, որ կարողանան ընտանիքը դուրս բերել Արցախից։ Պայթյունի պահին տղան մի քիչ ավելի հեռու է կանգնած եղել, ալիքը նրան մի կողմ է շպրտել, իսկ կինը ծանր այրվածքներ է ստացել։
«Ստեփանակերտի բալնիցումը գիտակցություն ուներ, մարդու հետ խոսել ա»,- աչքերը սրբելով պատմում է Իռա տատը։
Կնոջն ուղղաթիռով Երևան են տեղափոխել մարմնի 80 տոկոս այրվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կյանքի ու մահվան կռիվը 7 օր անց ավարտվել է պարտությամբ...

Շրջափակումից դուրս եկավ իմ բալան․․․

Տանը բազմամարդ է. 19-ամյա Արսենի մահվան 7-րդ օրն է, գերեզմաններից են եկել։ Տղամարդիկ դրսում են հավաքված, կանայք ներսում են՝ տիկին Նարինեի շուրջը։
Որդեկորույս մոր հետ զրուցելուն, ճիշտ հարցեր գտնելուն չես սովորում, անգամ եթե դա անում ես ոչ առաջին անգամ...
Տիկին Նարինեն ինքն է սկսում պատմել.
«Հենց Արսենը տանը մոտենում էր, սիրտս սկսում էր մի տեսակ խփել, հիմա էլ ա սիրտս տենց խփում, հենց գիտեմ՝ հեսա իմ բալան գալու ա։ Որ երեխեն դիրքերից իջավ, տուն եկավ, մամային ասեցի՝ արդեն ֆսյո, կիրակի հասած կլինենք, մատաղ անենք, երեխեն շատ վատ տեղից եկել, հասել էր մամային»։
Տարիներ առաջ Վանաձորից է հարս գնացել Արցախ՝ Ասկերան։ Արսենը տան փոքրն էր, քույրն իրենից մի քանի տարով մեծ է։ Զինվոր դառնալուն անհամբերությամբ էր սպասում։ Սեպտեմբերի 19-ին Ասկերանն էլ էր ռմբակոծվում, տիկին Նարինեն հրաժարվեց տնից դուրս գալ, քանի դեռ մինուճար որդին տուն չէր եկել։
«Հետո լուրեր տարածվեցին, մեկն ասում էր՝ բալաս զոհվել ա, մեկն ասում էր՝ գերի ա, տարբեր բաներ էին ասում, իմ բալաս զանգեց, ասեց՝ մա՛մ, ես լավ եմ»։
© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից մահացած Արսենը
Фотография погибшего при взрыве в Степанакерте19-летнего Арсена - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից մահացած Արսենը
Հրադադարի ստորագրումից հետո, երբ Արցախի պաշտպանության բանակը լուծարվեց, զինվորներն էլ ստիպված եղան զինաթափվել, Արսենը տուն եկավ։ Պարզվեց՝ շրջափակման մեջ են եղել, հրաշքով է փրկվել։
Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
«Շատ ուժեղ էր, շատ դուխով էր, ոչ մեկ չի եկել, աֆիցերի հետ իրենք երկուսով գնացել են, վիրավորներ են հանել»,- պատմում է Արսենի հորեղբոր տղան՝ Էրիկը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքն է կորցրել։
Արսենը տուն եկավ, իրերը հավաքեցին, պատրաստ էին արդեն Հայաստան ուղևորվելու, միայն մեքենայի վառելիքն էր պակասում։ Կնքահոր ու նրա որդու հետ գնացին բենզինի պահեստ․․․
Կնքահոր ու որդու մասունքները մինչ օրս չեն գտնում, իսկ Արսենին ուղղաթիռով Երևան էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, վնասված էին գրեթե բոլոր օրգանները։

«Ես սաղ ճանապարհին բոլորի հետ կռիվ էի անում, ասում՝ շուտ տի հասնեմ իմ բալին, ի՞նչ իմանայի, որ չեմ հասնելու։ Բայց ինքը շատ ուժեղ էր, մինչև վերջ պայքարեց, իմ բալան շատ ուժեղ էր»,- ասում է տիկին Նարինեն։

Հայաստան տեղափոխվելուց 1 օր անց 19-ամյա Արսենը մահացավ։
Սիրած աղջիկ ուներ՝ Տաթևը, բանակից վերադառնար` ամուսնանալու էին․․․
Լրահոս
0