00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ստեփանակերտում անհայտ անձը կրակել է ռուս-ադրբեջանական պարեկության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

© Photo : Արցախի տեղեկատվական շտաբՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
ԼՂ–ում շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուսական խաղաղապահներին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկության ուղղությամբ: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ–ից հավելել են, որ ի կատարում մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԼՂ–ում շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուսական խաղաղապահներին։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է 76 միավոր զրահատեխնիկա, 92 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 111 միավոր ՀՕՊ միջոցներ, 95 միավոր դաշտային հրետանի, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ավելի քան 6,3 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14,4 մլն զինամթերք։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0