00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել

© Photo : ArtsakhPressԱլեքսանդր Բորդովը (մեջտեղից)
Ալեքսանդր Բորդովը (մեջտեղից) - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Ալեքսանդր Բորդովը (մեջտեղից)
Բաժանորդագրվել
Բորդովն օգնել է Արցախից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար, Սուրբ Ծննդյան տաճարի ծխական եկեղեցու ավագ Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել։ Տեղեկությունը հայտնում է Alpha News–ը։
Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա Ալեքսանդր Բորդովին ձերբակալել են։ Արցախից դուրս եկող բռնի տեղահանվածները` ականատեսները, պնդում են, որ Բորդովին ադրբեջանցիները ձերբակալել են Հակարիի կամրջի անցակետը հատելիս։
Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղում վերջին մեկ դարում առաջին ռուս ուղղափառ եկեղեցում կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Ղարաբաղի պատմության ընթացքում առաջին ռուսական դրամատիկական թատրոնը, որի ներկայացումները միշտ ընթանում էի հանդիսատեսով լի դահլիճում։
Մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր էր փոխանցել` Կազանի Աստվածամոր սրբապատկերը:
Բորդովն օգնել է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։
Նշենք, որ Հակարիի կանուրջը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկի պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0