00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից տեղահանված ավելի քան 100 տարեց ու 20 երեխա տեղավորվել են ՀՀ խնամքի կենտրոններում

© SputnikԱրցախից տեղահանվածներ
Արցախից տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Արցախից տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ արտակարգ ռեժիմով են աշխատելու, որպեսզի հնարավորինս արագ ու արդյունավետ սպասարկեն բոլոր արցախցիներին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված և խնամքի կարիք ունեցող շուրջ 100 միայնակ մնացած տարեցներ, որոնց թվում նաև հաշմանդամներ կան, տեղավորվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող համապատասխան խնամքի կենտրոններում։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Խնամքի հաստատություններում են տեղավորվել նաև առանց ծնողական խնամքի մնացած ավելի քան 20 երեխաներ։ Ունենք նաև դեպքեր, երբ երեխաներն առանց ծնողների ուղեկցության են եկել ԼՂ–ից։ Նրանք հիմա հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում են։ Փորձում ենք ապահովելնրանց և ծնողների կապը»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` խնդիրները համակարգային լուծելու համար մի շարք հարթակներ են գործարկել։
«Առաջնային կարիքի արձանագրման հարթակում ժամը 14։00–ի դրությամբ ավելի քան 15 300 կարիք է արձանագրվել, իսկ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 ՀԿ–ներ և բարեգործական կազմակերպություններ իրենց առաջարկներն են ներկայացրել։ Նախարարությունն այժմ այդ կարիքները բավարարելու համար ակտիվ կապ է հաստատում մարզպետարանների, համայնքապետարանի հետ, որպեսզի կարողանան փուլ առ փուլ լուծել առկա խնդիրները»,– ասաց Մկրտչյանը։
Նա հավելեց, որ թեժ գծով ստացված 8 500 զանգ է սպասարկվել։
Նախարարը վստահեցրեց, որ արտակարգ ռեժիմով են աշխատելու, միացյալ սոցիալական աջակցության ծառայությունը շուրջօրյա հերթապահություն կունենա, որպեսզի բոլոր արցախցիները հնարավորինս արագ ու արդյունավետ սպասարկվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0