00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԲԿ–ներում ԼՂ–ից տեղահանված ավելի քան 70 քաղաքացիական անձ է բուժում ստանում

© Photo : press office of the Ministry of Health of RA Բուժաշխատողներ Հումանիտար կենտրոնում
Բուժաշխատողներ Հումանիտար կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բուժաշխատողներ Հումանիտար կենտրոնում
Բաժանորդագրվել
Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոնների մոտ կան նաև առաջին բուժօգնություն տրամադրելու համար նախատեսված կետեր, որտեղ մարդկանց անվճար դեղորայք է տրամադրվում, շաքարային դիաբետով հիվանդներին կարիքի դեպքում` ինսուլին։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 70 քաղաքացիական անձ բուժում է ստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանց թիվը փոփոխվում է, նրանք 60-70-ից ավելին են և սա միայն քաղաքացիական բնակչության շրջանում եղած անձինք են։ Նրանք ունեն սրտանոթային և մի շարք այլ հիվանդություններ»,– նշեց Ավանեսյանը։
Նա շեշտեց, որ Գորիսի և Վայքի հաշվառման կետերում, այդ գործընթացից հետո գնահատվում են մարդկանց առաջնային կարիքները, որից հետո էլ, եթե հասկանում են, որ հոսպիտալացման կարիք կա, ապա շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոցներ։
Նախարարն ընդգծեց` առավոտյան եղել է Գորիս ԲԿ–ում և այնտեղ, եթե առաջնակի հետազոտությունների կարիք է լինում, ապա բուժառուները տեղափոխվում են Երևանի բուժհաստատություններ։ Հաշվառման կետերի մոտ, մարդկանց անհրաժեշտության դեպքում դեղորայք է տրամադրվում, անգամ շաքարային դիաբետով հիվանդ անձանց, կարիքի դեպքում, ինսուլին են բաժանում։
«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց տեղակայման վայրերում դիմեն պոլիկլինիկաներ, կցագրվեն և այնտեղ ստանան իրենց բժշկական ծառայությունները»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի դրությամբ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Երեկ, ժամը 11։00-ի դրությամբ 7 մահ է գրանցվել, մահացածներից 6-ը Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն էին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 88 780 անձ:
Լրահոս
0