00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անպատասխան հարց. իսկ Արցախի հարցում ինչո՞ւ էինք ապավինում միջազգային հանրության օգնությանը

© SputnikԱրցախից տեղահանվածները Սյունիքում
Արցախից տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Արցախից տեղահանվածները Սյունիքում
Բաժանորդագրվել
«Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա». Հայաստանի վարչապետի այս խոսքերից հետո, թերևս, արդեն կարելի է անկեղծորեն խոսել այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։
Շատերը հավատում են՝ 2020 թվականի դաժան պարտությունից հետո ենթադրաբար մշակվեց մի ծրագիր, որի մասին պաշտոնական մակարդակով ոչ ոք միանշանակ ու բացեիբաց չէր խոսում։ Բայց առանձին ակնարկներն ու հրապարակային հայտարարությունները վերլուծելով` կարելի էր ենթադրություն անել, որ գլխավոր գաղափարի էությունը սա էր՝ ազատվել Արցախից որպես Հայաստանի բնականոն զարգացմանը խոչընդոտող գործոն, բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ և ըմբոշխնել տարածաշրջանում երկարատև խաղաղության և փոխշահավետ համագործակցության պտուղները։
Անպատասխան հարց. իսկ ինչո՞ւ էինք ապավինում միջազգային հանրության օգնությանը
Չեմ համարձակվի հաստատ պնդել՝ արդյոք իրոք իշխանությունները ունեցե՞լ են նման ծրագիր, թե՞ ոչ, բայց եթե այն իսկապես գոյություն է ունեցել, դրա ջատագովները այնուամենայնիվ երևի մոռացել էին հայտնի ճշմարտությունը՝ սատանան մանրուքների մեջ է։ Այսինքն` այնքան կարևոր չէ գաղափարը, որքան այն, թե երբ և ինչպես ես իրագործում այդ գաղափարը։ Եվ ամենագլխավորը՝ ինչ ես անելու, եթե չստացվի։ Իսկ այն, որ տարածաշրջանային խաղաղության հեռանկարը գոնե առայժմ չի էլ ուրվագծվում, գոնե այս պահին ակնհայտ է։ Հանրությունն այսօր խոսում է ոչ թե երկար սպասվող խաղաղության, այլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», Սյունիքը կորցնելու վտանգի մասին։ Ու նաև վերհիշում է Իլհամ Ալիևի հայտնի խոսքերը. «Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երևան: Ժամանակը կգա, մենք կանենք դա»: Կներե՛ք, բայց մարդ ակամա հիշում է հանրահայտ արտահայտությունը՝ ուզում էինք, որ լավ լինի, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ։ Այսինքն` պարզապես ոչինչ չստացվեց։
Ժամանակի մասին։ Գիտեմ, որ շատերն ինձ հետ, մեղմ ասած, չեն համաձայնի, բայց միշտ համոզված եմ եղել, որ եթե ժամանակին՝ դեռ Սովետի օրոք, Երևանը սատար չկանգներ Ստեփանակերտին , այսօր ամեն ինչ այսքան ցավոտ չէր լինի։ Իսկ հիմա իրականություն դարձավ բոլոր հնարավոր սցենարներից վատագույնը՝ սկզբում համոզեցինք ղարաբաղցիներին, որ անվերապահորեն սատարելու ենք նրանց, իսկ վերջում կանգնեցրինք նրանց փաստի առջև՝ մենք ձեր անվտանգության երաշխավորը չենք կարող լինել, գնացե՛ք, լեզու գտեք ադրբեջանցիների հետ, որովհետև մենք իսկի մեր սահմանների անձեռնմխելիությունը չենք կարողանում ապահովել։ Թե ինչու դարձանք մի պետություն, որը չի կարողանում պաշտպանել իր սեփական սահմանները, շատ ծավալուն թեմա է, որն առնչվում է ոչ միայն Հայաստանի ներկա իշխանություններին։
Ի դեպ, երևի կհամաձայնեք, որ մեղավորներ փնտրելու գործում մենք՝ հասարակ քաղաքացիներս, մեծ հաջողությամբ մրցակցում ենք մեր հարազատ իշխանությունների հետ։ Եվայնուամենայնիվ, թույլ տվեք մեջբերել Հայաստանի կառավարության վերջին նիստում հնչած մեղադրանքը, որը հասցեագրված է միջազգային կառույցներին և տարբեր երկրների իշխանություններին. «Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք ահազանգում էինք միջազգային հանրությանը: Միջազգային տարբեր խաղացողների կողմից էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատվելու հնարավորություն ունենան՝ ասելով` մենք դատապարտել ենք»: Մեջբերման ավարտը։
Կարծում եմ, ոչ ոք չի առարկի՝ իսկապես շատ տեղին և իրականությանը լիովին համապատասխանող դիտարկում է։ Պարզապես ուզում ես հարց ուղղել մեր իշխանություններին. «Իսկ ինչո՞ւ չէինք կանխատեսել, որ հենց այդպես էլ պիտի լիներ։ Արդյոք որևէ նախանշան կա՞ր, որ այլ կերպ է լինելու։ Չէ՞ որ հենց մեր նախկին ղեկավարներից մեկն էր դեռ 25 տարի առաջ փաստել, որ միջազգային հանրությունը բոլորովին մտադիր չէ աջակցել Արցախի անկախացմանը։ Կոսովոյի՞ օրինակն էր մեզ թյուրիմացության մեջ գցել։ Բայց եթե ես գայթակղվել եմ Կոսովոյի նախադեպով կամ ընդհանրապես ինչ-որ պատրանքներ եմ ունեցել միջազգային հանրության արձագանքի առումով, պիտի անկեղծորեն հրապարակավ խոստովանեմ, որ բան չեմ հասկանում արտաքին քաղաքականությունից, և անմիջապես հրաժարական տամ։ Դուք որևէ հրաժարականի մասին լսե՞լ եք։
Չնայած այսօր կա շատ ավելի կարևոր, առանց բացառության բոլոր հայաստանցիներին հուզող հարց՝ այժմ, երբ ավարտին է հասցվում արցախցիների բռնի տեղահանությունը, այսինքն`իրականություն է դառնում այսպես կոչված «պլան Գ»-ն, արդյոք ժամանակը չէ՞ ողջ ժողովրդին տեղեկացնելու՝ բա «պլան Ա»-ն ու «պլան Բ»-ն ինչ են բերելու մեր գլխին։
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ
Արցախից 98 625 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
Լրահոս
0