00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանում գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

© Sputnik / Janna PoghosyanԿապան
Կապան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Կապան
Բաժանորդագրվել
ՌԴ հյուպատոսական ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց Սյունիքից Երևան հասնելու։ Տեղի իշխանությունների հետ արդեն ճանաչողական հանդիպումներ են անցկացվում, հոկտեմբերին նախատեսվում է հարց–պատասխան ձևաչափով հանդիպում անցկացնել բոլոր ցանկացողների համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ Նա հավելեց, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։
© Photo : передовая группа МИД РФ по открытию Генерального консульства России в КапанеՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատանքը Կապանում
Работа передовой группы МИД РФ по открытию Генконсульства в Капане - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատանքը Կապանում
Դիվանագետը նշեց, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, և հիշեցրեց, որ Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)։

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ թե ուշ պետք է բացվեր նաև այստեղ», – նշեց Շանինը։

Նրա խոսքով` հյուպատոսարանում նույն ծառայություններն են մատուցվելու, ինչ աշխարհի ցանկացած կետում գործող այլ ռուսական հյուպատոսական հաստատությունում` նոր անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում, նոտարական գործողություններ և այլն։
Հյուպատոսարանի բացումից առաջ ՌԴ դիվանագետները նախատեսում են հոկտեմբերին տեղեկատվական հանդիպումներ անցկացնել և հյուպատոսական ծառայությունների ու դրանց տրամադրման կարգի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել բոլոր ցանկացողներին։
Նա նշեց, որ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակին և մեծ կարեկցանքով վերաբերում Հայաստան (ԼՂ–ից. խմբ.) ժամանող մարդկանց խնդիրներին։
«Ռուսաստանը հետևողական քայլեր է իրականացնում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Արդեն բեռների մեծ քանակ է մատակարարվել ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով, որն օգնում է նաև բենզինի պահեստում տեղի ունեցած միջադեպից տուժածների և ծանր վիրավորների տարհանման գործում։ Մենք շատ ուշադիր ենք վերաբերվում այդ իրավիճակին։ Առաջիկայում, որքան տեղյակ եմ, Հայաստանում կլինի մարդասիրական բեռի ևս մեկ խմբաքանակ», – հավելեց դիվանագետը։
ԱԳՆ առաջատար խումբը հանդիպումներ է անցկացնում Սյունիքի իշխանությունների հետ։ Արդեն մի շարք հանդիպումներ են եղել Կապանի քաղաքապետարանում, այսօր էլ Շանինն այցելել է Գորիս, որը ևս ապագա հյուպատոսության գործողության գոտում է։ Նա հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ և կարծիքներ փոխանակել ռուս–հայկական հարաբերությունների և այստեղ բնակվող ՌԴ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների շուրջ։
© Photo : передовая группа МИД РФ по открытию Генерального консульства России в КапанеՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատանքը Կապանում
Работа передовой группы МИД РФ по открытию Генконсульства в Капане - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատանքը Կապանում
Շանինի խոսքով` հյուպատոսական հարցերից բացի, ՌԴ նոր դիվանագիտական ներկայացուցչությունը զբաղվելու է նաև հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմամբ` քաղաքների միջև կապերի հաստատում, համագործակցություն մարզերի միջև, մշակութային–հումանիտար նախաձեռնությունների առաջմղում։
Հարցին, թե ինչով է պայմանավորված այլ երկրների շահագրգռվածությունը Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցում (դրան է պատրաստվում Ֆրանսիան, Իրանն էլ Կապանում 2022 թվականի հոկտեմբերին է հյուպատոսություն բացել), Շանինը պատասխանեց. «Դժվարանում եմ մեկնաբանել մյուս երկրների որոշումները։ Հավանաբար Իրանը ելնում է նրանից, որ Հայաստանի անմիջական հարևանն է, մինչև սահմանն այստեղ ընդամենը 80 կմ է, և ՀՀ տարածքում իր քաղաքացիներին օգնելու ցանկությունից»։
Նա հավելեց, որ Ռուսաստանի համար հյուպատոսության բացումը կոնկրետ գործնական քայլ է` ուղղված հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, որը դիտարկվում է նաև որպես տարածաշրջանային հարցերում կայունացնող գործոն։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը` նշելով, որ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
Լրահոս
0