00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Եթե Փաշինյանը չշեղվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի էությունից, ԼՂ–ն կլիներ. Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին արտգործնախարարը վստահ է` Փաշինյանը հմուտ ղեկավար չէ, այլապես երկիրն այսօր նման իրավիճակում չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վստահ է` եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո հավատարիմ մնար դրա կոնտեքստին, չշեղվեր, տարբեր տեղեր խոստումներ չտար, ապա այսօր կլիներ Լեռնային Ղարաբաղը` Լաչինի միջանցքով։ Այս մասին Օսկանյանն ասաց «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Նա շեշտեց` եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, երկիրն այսօր այս վիճակի մեջ չէր լինի։ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդգծեց` 2018-ից սկսած` ներկայիս վարչապետի շարունակական սխալները հանգեցրել են մեծ պատերազմի, բայց եթե նա այդ օրերին չսխալվեր, ապա այսօր կլիներ ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով և մնացած մասերով։
«Եթե նա Պրահայում չաներ իր հաջորդ հերթական սխալը, չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, այսօր մենք կունենայինք Ղարաբաղը։ Մենք կունենայինք աջակիցներ։ Պատերազմից հետո Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ասացին, որ անընդունելի է ռազմական ճանապարհով հարցի լուծումը, այս հարցը փակված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի։ Փաշինյանը չլսեց ու գնաց այլ ուղղությամբ»,– նշեց նա։
ՀՀ նախկին արտգործնախարարը շեշտեց` Փաշինյանն իր սխալներով դեմ է գնացել պատմական օրինաչափություններին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները հայկական կողմի օգտին էին։
Ուղիղ եթերում Օսկանյանը խոսեց նաև այն տեսակետի մասին, որ 30 տարի հայությանն ասել են, թե չի կարող Արցախն Ադրբեջանի կազմում չլինել։
«Ես ձեռնոց եմ նետում այդ մարդկանց․ եթե որևէ մեկը 1998 թ–ից նույնիսկ մինչև 2020 թ–ն ինձ ցույց կտա ինչ–որ լուրջ երկրի ղեկավարի մի հայտարարություն, որն ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է կամ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ես ներողություն կխնդրեմ բոլորիցդ: Չկա՛ այդպիսի բան։ Պատմական օրինաչափությունները մեր օգտին էին: Մադրիդյան փաստաթուղթը վկա, որտեղ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը միանշանակորեն ասացին, թե հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ԼՂ ժողովուրդն իր ճակատագիրը հանրաքվեի միջոցով պետք է որոշի»,– ասաց նա։
Օսկանյանն անդրադարձավ նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, որով Արցախը 2024 թվականի հունվարի 1-ից լուծարվում է որպես պետություն։ Նա շեշտեց` իր համար հարցը փակված չէ և չի կարող լինել։
Նա շեշտեց` այն ողբերգությունը, որը հայ ժողովրդի «գլխին է եկել», ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր` Նիկոլ Փաշինյանն ու նրա փոքր խումբը։ Օսկանյանը վստահ է` դեռ վերքը թարմ է, սրա ցավերը ժամանակի ընթացքում կզգացվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0