00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հիմա քաղցր կա, տուն չկա․ արցախցի երեխաները Գորիսում

© SputnikԾնունդով հադրութցի 30-ամյա Մերի Ջավադյանի 4 երեխաները Գորիսում
Ծնունդով հադրութցի 30-ամյա Մերի Ջավադյանի 4 երեխաները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Ծնունդով հադրութցի 30-ամյա Մերի Ջավադյանի 4 երեխաները Գորիսում
Բաժանորդագրվել
Տունուտեղը թողած արցախցիների մի մասը հավաքվել է Գորիսում բացված հումանիտար կենտրոնում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար Գորիսում բացված հումանիտար կենտրոնը մարդաշատ է։ Շփոթված քաղաքացիները` ՀՀ անձնագրերը ձեռքներին, այսուայն կողմ են գնում։ Շատերը բորբոքվում են սպասումից, մի քանիսն էլ` անուժ նստում աթոռներին։ Միայն երեխաներն են ակտիվ` վազվզում են, գնդակ խաղում ու ժամանակ առ ժամանակ մոտենում հուսահատված ծնողներին։
© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Հերթի սպասումից հոգնած 71-ամյա տիկին Սեդան ծածկոցը խնամքով գցում է 94-ամյա սկեսուրի ուսերին։ 8–հոգանոց ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է Գորիս հասել։
«Ի՞նչ պատմեմ, բալա։ 4 կռիվ եմ տեսալ ու այդքանից հետո տունս թողալ եմ թուրքին»,- թաշկինակը ձեռքին շուռումուռ տալով` ասում է կինը։
Ի՞նչ է կատարվում Վայքում` Արցախից տեղահանվածների ընդունման կետում
Գորիս է եկել ամուսնու, որդու, հարսի ու սկեսուրի հետ։ Երեք թոռներին հարևանի մեքենայով ուղարկել է Երևան՝ ծանոթի տուն։ Ասում է` Արցախյան առաջին պատերազմից հետո ընտանիքով վերադարձել են իրենց տուն, կիսավեր են գտել։ Նորից են տուն կառուցել, ամեն ինչ զրոյից ստեղծել։ Հիմա թողել են թշնամուն և անսարք մեքենայով ճանապարհ ընկել։
«Մի ծանոթ տղա կա, իրա մաշինայից մեր մաշինան կապալ ա ու մեզ ստեղ բերալ։ Երկու օր ճամփա ենք եկալ»,- պատմում է նա։
© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Տիկին Սեդան իր կյանքն ավարտված է համարում, հուսով է, որ որդին նորից տուն կստեղծի։
«Կարևորը խոխեքն են, թող իրանք էս դժոխքը չտեսնեն, ուսում ստանան ու ապրեն ոչ մեր նման»,- ասում է նա ու մոտենում հերթում կանգնած բազմությանը։
Մեղրի, Կապան, Վարդենիս, Մարտունի. ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս վայրեր են ուղղորդում
Մի ուրիշ անկյունում երեխաներ են նստած ու միասին նկարում են, մեկը` Արցախի դրոշը, մյուսը` պարտեզով տուն։ Ամենափոքրն էլ ծեփամածիկից ինչ–որ բան է պատրաստում։ Հարազատ քույր ու եղբայր են։
© SputnikԾնունդով հադրութցի 30-ամյա Մերի Ջավադյանի 4 երեխաները Գորիսում
Дети 30-летней Мери Джавадян в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Ծնունդով հադրութցի 30-ամյա Մերի Ջավադյանի 4 երեխաները Գորիսում
11-ամյա Մաքսն ամենից շատ իր հայրենիքն է կարոտում։ Ասում է` նոր ընկերներ կգտնի, բայց իր տունը մնաց Արցախում։ Իմ հարցին, թե արդյոք դժվար չէր այդքան ամիս շրջափակման մեջ ապրել, այն էլ առանց քաղցրավենիքի, Մաքսը դառը ժպիտով է պատասխանում։
«9 ամիս մաման հաց էր թխում, դա էինք ուտում։ Ոչինչ, որ քաղցր չկար, հիմա քաղցր կա, տուն չկա»,- մեծավարի ասում է նա ու գնում, փաթաթվում մորը՝ Հադրութում ծնված 30-ամյա Մերի Ջավադյանին։
© SputnikՄարատը
Марат - сын 30-летней Мери Джавадян в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Մարատը
Մերին 2020 թվականի պատերազմից հետո ընտանիքի հետ եկել է Երևան, հետո որոշ ժամանակ ապրել Արտաշատում ու նորից վերադարձել Արցախ՝ Ստեփանակերտ։ Հիմա մի բան է ուզում՝ ընտանիքով տեղափոխվել Երևան։ Գորիսում ասում են՝ հնարավոր չէ։ Առաջարկում են Սյունիք գնալ։
«Ռիսկ չենք անում, վտանգավոր Է։ Եթե մեզ Երևան չտանեն, մեր միջոցներով կփորձենք մի բան անել։ Բայց երրորդ անգամ տեղահանվելուն չենք դիմանա»,- ասում է կինը։
Ընտանիքի միջնեկ որդին՝ 7 տարեկան Մարատը, հուզված մորը հանգստացնելու համար ցույց է տալիս իր նկարած գեղեցիկ տունը։ Մարատի ջանքերին է միանում քույրը՝ 9-ամյա Միլենան։ Նա էլ Արցախի դրոշն է պատրաստել գունավոր թղթերից։
© SputnikՄաքսն ու Ջուլիետան
Дети 30-летней Мери Джавадян: Макс и Джулиета в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Մաքսն ու Ջուլիետան
Երգել ու պարել սիրող փոքրիկ Ջուլիետան էլ արդեն տոնածառ է պատրաստել ծեփամածիկից ու զարդարել գույնզգույն խաղալիքներով։
«Նոր տարին լավ տոն է»,-ասում է փոքրիկը։
Ջուլիետան տխրել է, որ իր գունազարդ այբբենարանը հետը չի վերցրել, ասել են` դրա ժամանակը չէ։ Բայց միանգամից պայծառանում է իմ ասածից, որ նոր դպրոցում իրեն էլի սիրուն ու գունազարդ գրքեր կտան։
Այս ամենի ֆոնին հուզմունքը չի կարողանում զսպել 18-ամյա Ալլան, որը կամավոր օգնում ու զբաղեցնում է երեխաներին, որպեսզի մի փոքր ցրվեն ու վերադառնան մանկություն։ Նա ինձ է մեկնում է մի նամակ, որը փոքրիկ Միլենայից է ստացել։
© SputnikՄիլենան
Милена - дочь 30-летней Мери Джавадян в гуманитарном центре Гориса - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Միլենան
«Ալլա, ես քեզ շատ սիրում եմ, չգիտեմ` երբ եմ վերադառնալու, բայց ուզում եմ` դու լավ մնաս ու միշտ այդքան բարի»։
Քայլերս ուղղում եմ դեպի դուռը․ չորսբոլորը արցունքախառը գրկախառնվող մարդիկ են...
Լրահոս
0