00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից տեղահանվածները ՀՀ–ում կօգտվեն բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից

© SputnikԱրցախից տեղահանվածներ
Արցախից տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արցախից տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար առաջիկայում ծրագրեր կիրականացնի Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս պահին շրջանառության մեջ ունի մի նախագիծ, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում գտնվող քաղաքացիներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մենք նախատեսում ենք այս ծրագրերն իրականացնել ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Այս ծրագրերն ունենալու են ևս մեկ բաղադրիչ. մենք տրամադրելու ենք մեր հայրենակիցներին սննդի քարտեր` պարենային զամբյուղին համարժեք գումարով, որպեսզի կարողանան սննդամթերքի խնդիրները լուծել»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարը նշեց` քանի որ առջևում ձմեռ է, չի բացառվում, որ նաև կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիր իրականացվի։
«Մեր այն հայրենակիցները, որոնք չեն հաշվառվել և, օրինակ, տեղափոխվել են Կոտայքի, Արմավիրի և այլ մարզերում, ծրագրի գործարկման պարագայում շահառու դառնալու հնարավորություն ևս կունենան»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ նմանատիպ ծրագիր գործարկել են նաև 2020 թվականին, երբ ՀՀ–ում բնակվող անձինք կարող էին հյուրընկալել Արցախի հայրենակիցներին և դրա դիմաց պետությունից ստանալ որոշակի փոխհատուցում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 24–ից սկսվել է Արցախի բնակիչների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 27–ի ժամը 12։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 47 115 անձ։
Լրահոս
0