00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում

© SputnikՏեղահանված արցախցի փոքրիկ
Տեղահանված արցախցի փոքրիկ - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցին հայտնել են, որ տեղահանվածներին հիմնականում տանում են Գեղարքունիքի մարզ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու համար Գորիս քաղաքում ամենայն հավանականությամբ կբացվեն նոր կետեր։ Եղած ռեսուրսներն արդեն չեն բավարարում բոլորին օգնություն ցույց տալու համար։ Այս մասին հայտնում է Գորիսում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Արդեն իսկ երկու հավելյալ վրան է տեղադրվել Գորիսում բարեգործական կազմակերպությունների կողմից, որտեղ տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր, բայց դա նույնպես չի բավարարում բոլորի կարիքները հոգալու համար։
© SputnikԳորիսում բարեգործական կազմակերպությունները տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր
Новые палатки для выдачи еды организации All for Armenia в Горисе - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Գորիսում բարեգործական կազմակերպությունները տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր
Հայկական կարմիր խաչի ընկերությունում այս պահին նոր կետերի բացման կամ կամավորականների նոր խումբ Գորիս ուղարկելու մասին խոսակցություններ չկան։
«Կետերը բացում են պետական մարմինները, մենք միայն աջակցում ենք, որ լինի իրանք կհայտնեն, մենք էլ ըստ այդմ կմիանանք»,– ասաց Հայկական կարմիր խաչ ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։
Ի դեպ, այս պահին ԼՂ–ից տեղահանված մարդկանց Գորիսից ավտոբուսներով հիմնականում տեղափոխում են Գեղարքունիքի մարզ։

«Սյունիքում գրեթե տեղ չկա մնալու, մի քանի տեղ է ազատվել միայն Կապանում։ Դրանք հիմնականում հյուրանոցներում կամ հյուրատներում են։ Իսկ Երևան տանում են միայն այն մարդկանց, որոնք մնալու տեղ ունեն։ Տեղահանվածների համար հատուկ տեղեր Երևանում չեն հատկացվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության կամավոր Նարեկ Մկրտչյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցի հետ զրույցում, սակայն, ԼՂ–ից տեղահանված մարդիկ ասել են, որ չեն ուզում գնալ Գեղարքունիք, քանի որ գուցե կրկին հայտնվեն սահմանամերձ գոտում։ Ասում են` ևս մեկ գաղթի չեն դիմանա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունն առանց իրերի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Լրահոս
0