https://arm.sputniknews.ru/20230926/sa-adrbejani-irakanacrats-etnik-ztumneri-dasakan-depq-e-maruqjany-tesanjut-e-hraparakel-66481964.html
Սա Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
Սա Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը X–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով Լաչինի միջանցքով Արցախից բռնի տեղահանված հայերի... 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T14:13+0400
2023-09-26T14:13+0400
2023-09-26T14:20+0400
էդմոն մարուքյան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
տեղահանված
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66455740_0:32:1333:782_1920x0_80_0_0_125f8e81199e82235755c365d3b7c457.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար: X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված հայերի խնդրին։«Հայաստանի Հանրապետություն են հոսում փախստականների գետեր, որոնք ստիպված են լքել Լեռնային Ղարաբաղը` իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»,– գրել է Մարուքյանը:Մարուքյանը շեշտում է, որ սա 21–րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև ընդգծում է` կասկած չկա, որ այդ արարքի համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։Հավելենք, որ Էդմոն Մարուքյանն այսօրվա իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ ԵՄ–ն, ԱՄՆ–ը և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքները։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66455740_0:0:1333:1000_1920x0_80_0_0_84b72e3fef9010037886e74947dd240a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էդմոն մարուքյան, արցախ, տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
էդմոն մարուքյան, արցախ, տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
Սա Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
14:13 26.09.2023 (Թարմացված է: 14:20 26.09.2023) Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը X–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով Լաչինի միջանցքով Արցախից բռնի տեղահանված հայերի մեքենաների շարասյունից առաջացած խցանումը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար:
X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված հայերի խնդրին։
«Հայաստանի Հանրապետություն են հոսում փախստականների գետեր, որոնք ստիպված են լքել Լեռնային Ղարաբաղը` իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»,– գրել է Մարուքյանը:
Մարուքյանը շեշտում է, որ սա 21–րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև ընդգծում է` կասկած չկա, որ այդ արարքի համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Հավելենք, որ Էդմոն Մարուքյանն այսօրվա
իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ ԵՄ–ն, ԱՄՆ–ը և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: