00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը

© Sputnik / Алексей ВитвицкийԵՄ դրոշը
ԵՄ դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
«Սպասվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան։ Ընդ որում, մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանք ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի լուրջ պակաս, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության բացակայություն:
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:
Եվրոպական հանձնաժողովը հայտնում է, որ իրենք պատրաստվում են աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց: Այս օգնությունը մատակարարվելու է Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և ունենալու է շուրջ 25 000 շահառու: Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։
Նախատեսում են նաև աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ներսում բնակչության խոցելի շերտերին: Այս օգնությունն էլ կուղղվի Կարմիր խաչի միջազգային կԿոմիտեի միջոցով և նպատակ կա շուրջ 60,000 մարդու ապահովել սննդով, բժշկական օգնությամբ, բնակարանով և այլն:
ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկում նաև հումանիտար հարցերով փորձագետի, որը տեղում կաշխատի հումանիտար գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Լրահոս
0