00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից ՀՀ են տեղափոխվել միայն ռազմական ագրեսիայի պատճառով զոհվածների դիերը. Ստեփանյան

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Գեղամ Ստեփանյան
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արցախից Հայաստան են տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին»,– գրել է նա։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան։ Մահացած քաղաքացիների մարմիններն այս պահին դատաբժշկական փորձագիտական կենտրոններում են։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է։ 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ն այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
Լրահոս
0