00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՌԴ–ն հետևողական քայլեր է ձեռնարկում ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ԱԳՆ

© Sputnik / Михаил ВоскресенскийՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ–ն հույս է հայտնում, որ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչները կվերադառնան խաղաղ կյանքի։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որռուսական խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն այն է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ պլաններում պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումների ապահովումն է ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։
Ի դեպ, վերջին տվյալներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում են մոտ 700 փախստական, որոնցից ավելի քան 400–ը երեխաներ են:
Վաշինգտոնում քննարկվում է` որոնք կարող են լինել համարժեք գործիքները․ Փաուերը` ԼՂ–ի մասին
ՌԴ ԱԳՆ–ն հույս է հայտնում, որ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչները կվերադառնան խաղաղ կյանքի` կլուծվեն նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը:
«Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ.պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0