00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ ԼՂ–ից քաղաքացիների հոսքը կա, գործընթացը կշարունակվի. Վարդան Սարգսյան

© SputnikՎարդան Սարգսյան
Վարդան Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Վարդան Սարգսյան
Բաժանորդագրվել
Գորիսի համակարգման կենտրոնում հաշվառում են օթևանի խնդիր ունեցող արցախցիներն ու ապահովվում համապատասխան կեցավայրով։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Քանի դեռ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հոսքը կա և նրանց կարիքները բավարարելու խնդիր կա, գործընթացը կշարունակվի։ Այսօր Կոռնիձորի հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունենա ավելի քան 40 հազար ընտանիք։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել և աջակցություն տրամադրել 40 հազար ընտանիքի։
Խոսելով գործընթացի կազմակերպման մասին` Սարգսյանը նշեց` Կոռնիձորի հումանիտար կայանն արցախցիների առաջին կանգառն է, քաղաքացիները ժամանում են անձնական մեքենաներով կամ տեղափոխվում են ավտոբուսներով։
«Այստեղ իրականացվում է քաղաքացիների դիմավորումը, գրանցվում են, տեղի է ունենում նրանց կարիքների առաջնային գնահատում, ապա կազմակերպվում են համապատասխան աշխատանքները»,– ասաց նա։
Գորիսի համակարգման կենտրոն են ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք օթևանի խնդիր ունեն։ Համակարգման կենտրոնում կազմակերպվում է գործընթացը, ու քաղաքացիներն ապահովվում են կեցավայրով։
«Կեցավայրերը նախատեսվում են ամբողջ հանրապետության տարածքում, միայն Սյունիքով չենք սահմանափակվելու»,– հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` բոլոր հնարավոր միջոցներով փորձում են բավարարել արցախցի հայրենակիցների կարիքները, այդ թվում` 24–ժամյա ռեժիմով հոգեբանական աջակցության տրամադրում և այլն։ Գործընթացում ներգրավված են տարբեր մարմիններ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0