00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ցուցարարները փակել են Սևան – Մարտունի մայրուղին ու պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Բաժանորդագրվել
Ավելի վաղ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին մասշտաբային ցույցեր են սկսվել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին մի խումբ քաղաացիներ փակել են Սևան– Մարտունի մայրուղու Նորատուսի հատվածը։ Տեսանյութերն իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել են ակցիայի մասնակիցները։
Կադրերում երևում է, որ մայրուղին փակ է երկու ուղղություններով, այնտեղ բազմաթիվ ավտոմեքենաներ կան։
Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
Լրահոս
0