00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողության մեջ ներքաշելն է. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` Արցախում նման իրադրությունը կանխատեսելի էր։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ ռազմական հարձակում իրականացնելու նպատակը Հայաստանի ռազմական գործողության մեջ ներքաշելն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի։ Երբ անընդհատ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունեն ԼՂ-ն, ցավոք դա կրկնում են մեր գործընկերները, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին»,– նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը տարօրինակ համարեց Ադրբեջանի ԱԳ նախարարության այն հայտարարությունը, թե հումանիտար միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը` Լեռնային Ղարաբաղը լքելու համար։ Նա ընդգծեց, որ Արցախում ներկայում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է, սակայն Հայաստանը որևէ մեկին ԼՂ–ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել։
«Ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի, որովհետև կառավարության նախորդ նիստերում ասել եմ` մենք լարված իրավիճակը տեսել ենք արդեն։ Ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Մենք կարծում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, ինչպես նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի մտահոգությունը մշտապես եղել է ԼՂ անվտանգության և իրավունքների ապահովումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում»։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Լրահոս
0