00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայր Հայաստան» դաշինքը վստահ է` խնդիր եղել է. որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կլինի

© Sputnik / Lilit DemuryanԸնտրատեղամաս
Ընտրատեղամաս - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ընտրատեղամաս
Բաժանորդագրվել
Ըստ ԿԸՀ–ի` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում առկա է վերահաշվարկի 1 դիմում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) սահմանված ժամկետում որևէ քաղաքական ուժից դիմում–բողոքներ չեն ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին հանձնաժողովների նախագահներ Եղիշ Տերտերյանը և Արմեն Հակոբյանը։
Նշենք, որ վերահաշվարկի համար 3 օր է տրված։
«Ժամը 11։00–ից 3 տեղամասում պետք է վիճակահանություն անեինք վերահաշվարկի համար և վերահաշվարկ անելու ենք 9/56, 9/26 և 9/12 ընտրատեղամասերում։ Օրենքով մենք նաև սեփական նախաձեռնությամբ կարող ենք անել այն ընտրատեղամասերում, որի հետ կապված մտահոգություն կա»,– նշեց թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը։
Հետևյալ սկզբունքն է գործում` նայում են ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությունները, անվավեր քվեաթերթիկների թիվը (շատ լինելու դեպքում), համակարգում անճշտություններ եղել են, թե ոչ։
Երևանի Էրեբունի վարչական շրջանն ընդգրկող թիվ 10 ԸԸՀ–ի նախագահ Արմեն Հակոբյանն էլ հայտնեց, որ իրենք սահմանված ժամկետում դիմումներ չեն ստացել, միայն դրանից մի փոքր անց «Մայր Հայաստան» դաշինքից են ստացել։ Հակոբյանն ընդգծեց, որ դիմումի քննությունը մերժելու են, բայց նշված ընտրատեղամասում սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ են անելու։
«Վերահաշվարկ անելու ենք 8 ընտրատեղամասում։ 3–ը ընտրվել են վիճակահանության միջոցով, իսկ մյուսները սեփական նախաձեռնությամբ ենք ստուգելու։ Իհարկե, սրանց էլ գումարած 10/26 ընտրատեղամասը»,– ասաց Հակոբյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի Սոնա Աղեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ 10/26 ընտրատեղամասում խախտումներ են եղել։ Դաշինքը խնդիրներ է արձանագրել ընդհանուր 4-5 ընտրատեղամասում։
«Երևանի թիվ 10/26 ընտրատեղամասում մենք ունեինք 46 քվե, սակայն վերջում արձանագրվել է 0։ Մեզ ասել են` իբր բացթողում է եղել, սակայն չեմ կարծում, որ միամիտ բացթողում է եղել։ Չհավատալու հիմք է հանդիսացել քվեաթերթիկների ու արձանագրությունների քանակի անհամապատասխանությունը։ Երևանի մի քանի այլ ընտրատեղամասում էլ ենք խնդիր ունեցել։ Մեկում էլ 110 քվե ենք ունեցել, սակայն կրկին 0 է արձանագրվել, կրկին նշում են, թե միամտաբար, մյուսում էլ 49 անձ մեր օգտին է քվեարկել, բայց նորից 0 է արձանագրվել»,– շեշտեց Աղեկյանը։
Նա ընդգծեց` դրանք միամիտ սխալներ չեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ տեղեկացնում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում առկա է վերահաշվարկի 1 դիմում, միայն թիվ 8 ԸԸՀ–ից։
Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ վիճակահանությամբ ընտրել են 3-ական տեղամաս, որոնցում վերահաշվարկ պետք է իրականացնեն։
Ըստ այդմ` սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ կիրականացնեն թիվ 1 ընտրատարածքում թվով 1, թիվ 2 ընտրատարածքում` թվով 3, թիվ 3–ում` թվով 3, թիվ 4–ում` թվով 8, թիվ 6–ում` թվով 2, թիվ 7 ընտրատարածքում` թվով 3, թիվ 8 ընտրատարածքում` թվով 10, թիվ 9 ընտրատարածքում` թվով 3 և թիվ 10 ընտրատարածքում` թվով 6 տեղամասերում։
Վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 19-ին` ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին` ժամը 14։00-ին։ Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Միմիայն փաստաթուղթ. Վարդան Ղուկասյանը պատասխանել է Հայկ Մարությանին
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Իշխանության մեջ «ցեց» մտավ, կամ ինչպես է Փաշինյանը ձգելու իր իշխանության «գայկաները»
Լրահոս
0