00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

© Sputnik / Алексей ВитвицкийԵվրամիության դրոշը
Եվրամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Բաժանորդագրվել
Եվրամիությունը հայտնում է, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի բնակավայրերում։ Այս մասին ասվում է ԵՄ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշված է, որ կառույցը ափսոսում է էսկալացիայի հետևանքով մարդկանց մահվան համար ու կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչության հարկադիր ելքի համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԵՄ–ից նշում են, որ պետք է դադարեցվի նաև բռնությունը, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար։
«Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի իրական հանձնառությունը»,– ասված է ԵՄ հայտարարությունում։
ԵՄ-ն նշում է, որ շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։
Լրահոս
0