https://arm.sputniknews.ru/20230919/adrbejanakan-zinuzhy-dirqajin-arajkhaghacman-pvordzer-e-dzernarkum-arcakhi-pn-66064906.html
Ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձեր է ձեռնարկում. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձեր է ձեռնարկում. Արցախի ՊՆ
Sputnik Արմենիա
Պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T16:23+0400
2023-09-19T16:23+0400
2023-09-19T18:20+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
դիրքեր
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24425266_0:0:1024:577_1920x0_80_0_0_63047f22d3f1eb1f063c4dd8ea16a9f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակ արձակել շփման գծի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24425266_115:0:1024:682_1920x0_80_0_0_b24a899e729665fd6907b0057a9f8b40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց, դիրքեր
արցախ, ադրբեջան, կրակոց, դիրքեր
Ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձեր է ձեռնարկում. Արցախի ՊՆ
16:23 19.09.2023 (Թարմացված է: 18:20 19.09.2023) Պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակ արձակել շփման գծի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։