00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»

© Photo : Legislative initiative 'Hayaqve'Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Բաժանորդագրվել
Iշխանամետ քարոզչության համար, ըստ«ՀայաՔվեի», զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
Նշվում է, որ մշտադիտարկող խմբերն արձանագրել են մի շարք ընտրախախտումներ։
«Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները»,– նշված է տարածած հայտարարության մեջ։
Ըստ «ՀայաՔվեի»` քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով և այլն։
Ընդգծվում է, որ արձանագրվել է նաև ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով։
«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով
Հանրությանը կներկայացվեն փաստեր ու վերլուծություն ընտրությունների ընթացքում իրականացված ապօրինությունների մասին։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։
ՀՀ ԿԸՀ–ն հայտնել է` երբ կընդունի Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի դիմումները
Լրահոս
0