00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բազմաթիվ ահազանգեր անձնագրերի` դեսպանատներում և վիզայի կենտրոններում լինելու մասին են. ԿԸՀ

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու ընտրությունները - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Երևանի ավագանու ընտրությունները
Բաժանորդագրվել
ԿԸՀ–ն այս ընթացքում տարբեր ահազանգեր է ստացել` տեխնիկական խնդիրներից մինչև անձնագրին փոխարինող թուղթ չստանալը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոն ստացված բազմաթիվ ահազանգեր վերաբերում են քաղաքացիների անձնագրերը դեսպանատներում և վիզաների կենտրոնում լինելուն, ինչի պատճառով նրանք չեն կարողանում մասնակցել քվեարկությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընտրողներն այս հարցով բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումներից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։
«Նշեմ, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու կարգը շատ հստակ սահմանում է՝ եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է վիզաների կենտրոնում, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին անձը հաստատող փաստաթղին փոխարինող փաստաթուղթ տրամադրելը։ Այդ ընտրողները չեն կարող որևէ այլ փաստաթղթով մասնակցել քվեարկությանը»– ասաց Հովհաննիսյանը։
Ահազանգերի մեջ մեծ մաս են կազմում նաև օտարերկրյա ընտրողների փաստաթղթերի հետ կապված խնդիրները, որոնք բազմատեսակ են։ Օրինակ` քաղաքացիներ կան, որոնք և՛ կացության քարտ ունեն, և՛ արդեն հասցրել են ունենալ նաև ՀՀ անձնագիր, որով էլ ընդգրկվել են էլեկտրոնային ցուցակում, սակայն վերջիններս ընտրության են եկել կացության քարտով։
«Այդ քաղաքացիները պետք քվեարկեն այն փաստաթղթով, որով ընդգրկված են ընտրողների էլեկտրոնային ձևաչափով կազմված ցուցակում»,–պարզաբանեց նա։
Մյուս ահազանգերի մասին ԿԸՀ նախագահի տեղակալը նշեց, որ առավոտյան 475 ընտրատեղամասերից մեկը` թիվ 2 ընտրատարածքը, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը ԿԸՀ–ն հենց առավոտյան արձանագրել է և ձեռնարկել է համապատասխան միջոցներ։
Նա նշեց, որ ընտրատեղամասում խնդիրներ են արձանագրվել տեխնիկական սարքավորումների հետ կապված, մասնավորապես եղել են իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել։
«Եղել են սարքի կողմից տպված կտրոններ, որում երևացել է ընտրողի լուսանկարի կեսը, անձը հաստատող փաստաթղթի թիվը չի երևացել, բայց սարքը հաստատել է։ Եթե երկրորդ անգամ անցկացնեին, արդեն կրկնակի գրանցման փորձ կհամարվեր»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։
Լրահոս
0