00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՀՀ գլխավոր դատախազ

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Աննա Վարդապետյան
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել, քանի որ դրանք ժամանակին ապօրինաբար օտարվել են, սեփականաշնորհվել մասնավոր անձանց կողմից։ ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ այդ մանկապարտեզներն օտարվել են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով, և այժմ ՀՀ կառավարությունը նպատակ ունի դրանք կա՛մ համարժեք տարածքների, կա՛մ համարժեք ֆինանսների տեսքով վերադարձնել Երևանի կամ ՀՀ պետական բյուջե։
«Կան մանկապարտեզներ, որոնց շենքերն արդեն դարձել են բազմաբնակարան շենքեր կամ հասարկական նշանակության վայրեր, որոնք որպես մանկապարտեզ այլևս հնարավոր չէ օգտագործել։ Բոլորը նախկին մանկապարտեզներ են, որոնք գտնվել են քաղաքի բավականին եկամտաբեր հատվածներում։ Դրանք բիզնես հետաքրքրություն են ներկայացրել ու շատ էժան գնով որոշակի շրջանակի սեփականությունն են դարձել»,– հայտարարեց դատախազը։
Նա ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ չի կարելի մանկապարտեզ սեփականաշնորհել, այդ պատճառով դրանք սկզբում լուծարվել են հետո օտարվել որպես շենք։ Գլխավոր դատախազը նշեց, որ այս գործարքներն ուսումնասիրելիս որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել։
Մալաթիա-Սեբաստիայի հողատարածքներն ապօրինի են օտարվել. դատախազությունը դատարան է դիմել
«Նաև այսպիսի գործարքների հետևանք է այն, որ այսօր 7–10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, քանի որ գործող մանկապարտեզները գերբեռնված են, հերթեր են գոյացել։ Նույն Կենտրոն համայնքում ոտքով մանկապարտեզ հասնելու գործընթացը խիստ կրճատվել է։ Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում` Կասկադի տարածքում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում։ Դժվար եմ պատկերացնում, որ դա ապագայում հնարավոր է նորից վերականգնել որպես մանկապարտեզ»,– նշեց Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։
ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը
Լրահոս
0