00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուցե ձևակերպումների իմաստով այնքան էլ ճշգրիտ չեմ. Փաշինյանը` Ալմա Աթայի հռչակագրի մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Բաժանորդագրվել
Վարչապետը պնդում է, որ դեռ 1991թ. ՀՀ առաջին նախագահի հարցազրույցից հետո Ալմա Աթայի հռչակագիրը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ալմա Աթայի հռչակագիրն Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հենց սկզբից է հայտնվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր Ալմա Աթայի հռչակագրին։ Պատգամավորը պնդում է` Հայաստանն այն չի վավերացրել, ուստի հռչակագիրը չի կարող լինել ՀՀ օրենսդրության անբաժան մաս, ինչի մասին վարչապետը հայտարարել էր սեպտեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։
Խաչատրյանը նշեց` Հայաստանը ոչ թե Ալմա Աթայի հռչակագիրը, այլ արձանագրությունն է ստորագրել, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին։
Պրահայի համաձայնությունը եղել է, երբ արձանագրվել է` ՌԴ առաջարկն այլևս ակտուալ չէ. Փաշինյան
Ըստ Խաչատրյանի` 1992 թվականին վավերացված այս փաստաթղթին Ադրբեջանը չի միացել, ԱՊՀ–ին միացել է 1993 թվականին։ Նա հարց ուղղեց Փաշինյանին, թե երբվանից Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հակամարտության կարգավորման հիմք, և ով է դրա նախաձեռնողը։
«Ալմա Աթայի հռչակագիր, Միսկի հռչակագրին միանալու արձանագրություն. գուցե դե յուրե ձևակերպումների, տառի իմաստով այնքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստով և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` 1991 թվականի դեկտեմբերի հարցազրույցը, որում նախագահն ասում է. «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ավելին մենք չենք էլ ցանկանում»։
Վարչապետը պնդում է` հենց այդ պահից էլ Ալմա Աթայի հռչակագիրը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում։ Փաշինյանը շեշտեց` խոսքը չի վերաբերում ինչ–որ մեկին մեղադրելուն, պարզապես հարցի է պատասխանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց Փաշինյանի պատասխանին` նշելով, որ այսքան տասնամյակ անց ՀՀ իշխանությունների ձեռքով «Ալմա Աթայի հռչակագիրը դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողների բերանը»։
«Մենք օգտագործում ենք և օգտագործել ենք «հայկական փաստարկ» հասկացությունը և փորձել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել հայկական փաստարկների շրջանակներում` չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է, այլ ԼՂ հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք հավատացել ենք խորապես, որ հայկական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել կամ զրոյացնել»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Գեղամ Մանուկյանին։
Նրա խոսքով` եթե հնարավոր լիներ հայկական փաստարկներով այդ հարցը լուծել, ապա այն արդեն լուծված կլիներ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Լրահոս
0