00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ո՞ր ապրանքների արտահանումն է ավելացել 2022 թվականին

© Sputnik / Aram NersesyanՏղամարդիկ արկղերով ծիրանը դասավորում են բեռնատարում. արխիվային լուսանկար
Տղամարդիկ արկղերով ծիրանը դասավորում են բեռնատարում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Տղամարդիկ արկղերով ծիրանը դասավորում են բեռնատարում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մի շարք ապրանքների արտահանման աճի «մեղավորը» վերարտահանումն է, բայց չի կարելի ամեն ինչ բացառապես դրա վրա գցել․ նույնիսկ էլեկտրոնիկայի դեպքում արտահանման մի մասը սեփական արտադրությունն է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2022 թվականին աճել է գրեթե երեք անգամ, դեպի Ռուսաստան և Բելառուս՝ մոտ երեք անգամ, դեպի Ղրղզստան՝ ավելի քան երկու անգամ, դեպի Ղազախստան՝ գրեթե 70 տոկոսով։ Այս մասին մենք արդեն բազմիցս գրել ենք (դիտեք, օրինակ, 2023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներ արտահանման տվյալները
Այս անգամ մենք կանգ ենք առել այն ապրանքների վրա, որոնց արտահանումը առանձնակի մեծ աճ է գրանցել։ Ռուսաստանում մենք առանձնացրել ենք 20 այդպիսի ապրանք, Բելառուսում և Ղազախստանում՝ 10–ական, Ղրղզստանում՝ 5 (հաշվի առնելով այդ երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալները)։ Կանխատեսելով ընթերցողի առաջին միտքը՝ անմիջապես նշենք, որ չի կարելի արտահանման բացարձակապես ամբողջ աճը միջնորդական առևտրի վրա գցել (թեև դրա գերակշռությունն ակնհայտ է)։

Պարենամթերք

Թարմ միրգն ու բանջարեղենը շարունակում են Հայաստանից Ռուսաստան արտահանման կարևորագույն ապրանքներից մեկը մնալ, սակայն Ռուսաստանին վերաբերող աղյուսակում դրանք չեն հայտնվել, քանի որ դրանց արտահանման աճը համեմատաբար փոքր է եղել (մոտ 165 մլն դոլարից մինչև 170 մլն դոլար)։ Փոխարենը մրգերը հայտնվել են Բելառուսի ցանկում. եթե նախկինում դրանք կարելի էր գտնել միայն հայկական խանութներում, ապա հիմա հայտնվել են ազգային առևտրային ցանցերի դարակաշարում (այս փաստը հաստատում են դրանց մենեջերները):
Դեպի Բելառուս (ինչպես և Ռուսաստան) աճել է ձկան, ինչպես նաև սուրճի (այդ թվում՝ լուծվող) և շոկոլադի արտահանումը։ Հայկական արտադրողները (թեև ավելի փոքր ծավալներով, քան կարող էին) փոխարինում են արևմտյան ապրանքները, որոնք պատժամիջոցներից հետո անհետացել են ՌԴ-ում և Բելառուսում։

Կարագի մասին՝ առանձին

Անցած տարի զգալիորեն աճել է կարագի արտահանումը Ռուսաստան, ոչ մեծ ծավալի մատակարարումներ են արվել նաև հարևան Ղազախստան։ Ոլորտի հայ փորձագետները նշում են, որ տեղական արտադրողները գտել են իրենց տեղը ռուսական շուկայում, սակայն տեղական հումքի պակասի պատճառով վերամշակում են Իրանից ներկրված հումքը (վիճակագրական տվյալները հաստատում են, որ 2022 թվականին Հայաստանը սկսել է այնտեղից ներմուծել կաթնային մածուկ՝ միջանկյալ արտադրանք կաթի և կարագի միջև)։ Այս տարի կարագի արտահանումը դադարել է Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական կաթնամթերքի ժամանակավոր արգելքից հետո (արգելքը մասամբ հանվել է, բայց կարագի համար դեռ պահպանվում է):
Որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարագը սեփական արտադրության է (ավելի ճիշտ՝ էր), թեկուզ և մասամբ ներմուծվող հումքով, վկայում է այն, որ այդ աճն արտացոլված է ազգային վիճակագրության մեջ (կարագի արտադրությունը 2022-ին աճել է 2,7 անգամ)։ Հազիվ թե վիճակագրական կոմիտեն որոշեր վերարտահանումը որպես տեղական արտադրություն ներկայացնել (նման բան չի անում ո՛չ էլեկտրոնիկայի, ո՛չ դեղերի, ո՛չ ավտոպահեստամասերի համար, ինչո՞ւ պիտի բացառություն աներ կարագի համար)։
© Sputnik / Shushanik AvdalyanՈր ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին
Որ ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
ԵԱՏՄ–ում հունվար-հուլիսին անասնաբուծական արտադրանքի ծավալներն աճել են, Հայաստանում՝ նվազել

Գինի և կոնյակ

Զգալիորեն աճել է գինու (դեպի Ռուսաստան՝ նաև կոնյակի) արտահանումը Ռուսաստան և Բելառուս, ինչը նույնպես կարելի է կապել պատժամիջոցային ապրանքների փոխարինման հետ։ Հատկանշական է, որ պատժամիջոցների տակ չգտնվող Ղազախստանի ուղղությամբ հայկական կոնյակի արտահանումը չի աճել (թեև կոնյակը շարունակում է մնալ այդ երկիր ամենից շատ արտահանվող հայկական ապրանքը` մոտ 4,3 մլն դոլար)։
© Sputnik / Shushanik AvdalyanՈր ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին
Որ ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023

Ոսկերչական իրեր և մետալուրգիա

Ռուսաստանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարևոր շուկա է դարձել հայկական ոսկերչական իրերի համար (մասամբ աճել է դրանց արտահանումը նաև դեպի Ղազախստան՝ հայ ոսկերիչների համար ավանդական շուկաներից մեկը):
Ռուսաստանը սկսել է գնել նաև հայկական պղնձի և մոլիբդենի խտանյութեր (որոնք հիմնականում արտահանվում են Եվրոպա և Չինաստան), ինչպես նաև ֆերոմոլիբդենի խտանյութեր (դառնալով դրա իրացման երկրորդ շուկան Նիդեռլանդներից հետո):
© Sputnik / Shushanik AvdalyanՈր ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին
Որ ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023

Ի պաշտպանություն հայկական էլեկտրոնիկայի

Պատժամիջոցների հետ կարելի է կապել օծանելիքի և կոսմետիկայի, ինչպես նաև պլաստմասսե և ռետինե արտադրանքի արտահանման աճը (Ռուսաստան և Բելառուս)։
Իսկ եթե խոսենք այս առումով ամենաքննարկվող թեմայի՝ էլեկտրոնիկայի մասին, ապա անվիճելի է՝ դրա զգալի մասը երրորդ երկրներից ներմուծված և վերարտահանված ապրանքներն են։ Սակայն հարկ է հիշեցնել, որ պատժամիջոցներից առաջ հայկական գործարանները (թեկուզ փոքր ծավալներով) Ռուսաստանին սարքավորումներ և մասեր էին մատակարարում (տարեկան ավելի քան 40 մլն դոլար ծավալով)։ Այդ արտադրությունը բուն հայկական էր (քանի որ մինչև 2022 թվականի պատժամիջոցները Ռուսաստանը միջնորդների կարիք չուներ)։
Հատկանշական է, որ աճել է սարքավորումների արտահանումը նաև դեպի Ղազախստան ու Ղրղզստան, որոնք պատժամիջոցների տակ չեն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանն արտահանում է ոչ միայն կողմնակի, այլև սեփական սարքավորումներ։
© Sputnik / Shushanik AvdalyanՈր ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին
Որ ապրանքների արտահանումն է Հայաստանն ավելացրել ԵԱՏՄ երկրներ 2022-ին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Ո՞ւմ հետ է համագործակցում ԵԱՏՄ–ն
Լրահոս
0