00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի 8 վարչական շրջան և ծանոթացել իրականացվող ծրագրերին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անձամբ է տեսել, թե ինչ փուլում են դպրոցների, մանկապարտեզների ու այլ կառույցների շինաշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Շենգավիթ վարչական շրջանում նա ծանոթացել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին: Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ.։
ՀՀ վարչապետը Էրեբունի վարչական շրջանում այցելել է թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։
Նուբարաշեն վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է 2025 թ.։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ:
Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան
Նորք Մարաշ վարչական շրջանում նա հետևել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի: 2025 թ. 3-րդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։
Նոր Նորք վարչական շրջանում Փաշինյանը ծանոթացել է թիվ 109 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Այժմ ընթանում են մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ: Վարչական այս շրջանում նրան են ներկայացվել նաև Բակունցի 5 շենքի վերելակի փոխարինման աշխատանքները: Նշվել է, որ 2019-2022 թթ. ընթացքում մայրաքաղաքում փոխարինվել է 1041 վերելակ, ևս 500-ը՝ նախատեսված է այս տարի:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ հետևել է թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:
Աջափնյակ վարչական շրջանում վարչապետը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցի բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։
Խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում. Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել
Վարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին:
Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թ. գարնանը: Հիմա ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:
Այնուհետև նա ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ:
Լրահոս
0