00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուլիգանության հոդվածը գրպանում պահում են, որ մեղադրեն անցանկալի անձանց. Գալեյանի պաշտպան

© Sputnik / Aram NersesyanԳարիկ Գալեյան
Գարիկ Գալեյան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Բաժանորդագրվել
Դատարանում քննվելու է Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի–Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2 արարք կատարելու համար` խուլիգանության և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ներկայացված երկրորդ մեղադրանքին` Հովհաննիսյանն ասաց` անգամ չգիտի էլ, թե ինչ որակում տա դրան։ Ինչ վերաբերում է ներկայացված առաջին մեղադրանքին` խուլիգանությանը, խոսքը վերաբերում է դեռ անցյալ տարի ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին։
«Երբ ծնողներն օրինական գործողություններ էին կատարում` իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը միջամտել էր ակցիային և Գարիկ Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին։ Այդ արարքը դիտվել էր որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում`ինձ համար պարզ չէ, թե էդ խմբի մյուս անդամն ով է, հավանաբար` շիշը, քանի որ մեղադրանքի որոշումից դա պարզ չէ»,– ասաց Հովհաննիսյանը։
Պաշտպանը նշեց, որ դեպքից հետո իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանության Կենտրոնի բաժնում այն մասին, որզոհվածի հայր Վահիդ Սահակյանն ու Գարիկ Գալեյանի եղբայրը` Արթուր Գալեյանը, ստացել են մարմնական վնասվածքներ։
«Ծնողներից, ակցիայի մասնակիներից որևէ մեկը մինչ այս պահը չի հարցաքննվել, հարցաքննվել են միայն ոստիկաններ, և միայն ոստիկանների ցուցմունքներով մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար»,– նշեց Հովհաննիսյանը։
Արթուր Գալեյանի պաշտպանը խոստանում է տեսանյութ հրապարակել, եթե իր պաշտպանյալին կալանավորեն
Նրա խոսքով` եթե այս մեղադրանքի փաստական կողմը համադրենք ամիսներ առաջ տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց պատմության հետ, երբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն թքել էր քաղաքացու վրա, ստացվում է, որ Գալեյանի դեպքում կա՛մ խուլիգանության մասին խոսք չկա, կա՛մ ակնհայտ խտրական վերաբերմունք է առկա։
«Այսինքն` խուլիգանության հոդվածը գրպանում պահված հոդված է պետության համար` մեղադրելու այն անձանց, ովքեր անցանկալի են»,– նշեց փաստաբանը։
Նա ասաց, որ իր պաշտպանյալը ներկայացված երկու հոդվածներով էլ մեղադրանքը չի ընդունում, սա համարում է քաղաքական հետապնդում։ Փաստաբանն առաջարկում է դեպքերի ժամանակագրությանն ուշադրություն դարձնել` մեկ օր առաջ «Որդիների կանչ» ՀԿ–ն հայտարարություն տարածեց, որ Երևանի ավագանու ընտրություններում սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին։
Ինչ որոշում կկայացվի հիմա, փաստաբանը դժվարանում է ասել. սպասվում է կալանքի միջնորդության քննություն։
Նշենք, որ Գալեյանը ձերբակալվել է նախօրեին։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև միջադեպ էր տեղի ունեցել 2022 թ–ի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։
Երկու քաղաքացիներից մեկը, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի աջակից Ռոման Բաղդասարյանն էր։
Գարիկ Գալեյանը հերքել է տեղեկությունը, թե փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին
Քաղաքացիները փորձել են սադրել դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողներին, տեղի է ունեցել բախում։ Արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել։
Լրահոս
0