https://arm.sputniknews.ru/20230905/mek-tarum-vor-apranqnern-en-amenic-shat-tankacel-hajastanum-65332918.html
Մեկ տարում ո՞ր ապրանքներն են ամենից շատ թանկացել Հայաստանում
Մեկ տարում ո՞ր ապրանքներն են ամենից շատ թանկացել Հայաստանում
Sputnik Արմենիա
Սպառողական գները մեկ տարում նվազել են 0.2 տոկոսով, մեկ ամսում` բարձրացել 0.1 տոկոսով։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T18:00+0400
2023-09-05T18:00+0400
2023-09-05T18:00+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
գին
ապրանք
թանկացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65331403_0:54:1411:848_1920x0_80_0_0_d272844f164265f8b26577e5b51bdacf.png
Մեկ տարում Հայաստանում ամենից շատ թանկացել են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 8.6 տոկոսով, սակայն մեկ ամսում նրանց գինն ամենացածր մակարդակներից մեկն է եղել` 0.2 տոկոս։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը մեկ տարվա և մեկամսյա (օգոստոսի) կտրվածքով։2022 թվականի օգոստոսից 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում գների բարձրացում ամենից քիչ նկատվել է տրանսպորտի ոլորտում` ընդամենը 0.7 տոկոսով։ Մինչդեռ մեկ ամսվա տվյալներով (օգոստոսին` հուլիսի համեմատ) թանկացումը կազմել է 2.5 տոկոս։ԵԱՏՄ–ում հուլիսին գյուղմթերքի գները նվազել ենՍպառողական գները մեկ տարում ընդհանուր առմամբ նվազել են 0.2 տոկոսով, մեկ ամսում` բարձրացել 0.1 տոկոսով։Սննդամթերքի հարցում թե՛ մեկ տարվա, թե՛ մեկամսյա կտրվածքով հիմնականում գները նվազել են։ Բացառություն է միայն «հանքային կամ աղբյուրի ջուր» ապրանքախումբը, որը մեկ տարում թանկացել է 4 տոկոսով, մեկ ամսում` 0.1 տոկոսով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախումբը` մեկ տարում 1.9 տոկոսով, մեկ ամսում` 0.2 տոկոսով։Ամենից շատ էժանացել են յուղերն ու ճարպերը` մեկ տարում 21.6 տոկոսով, մեկ ամսում` 1.5 տոկոսով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը` մեկ տարում 7.9 տոկոսով, մեկ ամսում` 0.4 տոկոսով։Օգոստոսին հուլիսի համեմատ ամենից մեծ գնանկումն արձանագրվել է մրգի շուկայում` 3.3 տոկոս, իսկ մեկ ամսում ամենից շատ թանկացել է բանջարեղենը` 3 տոկոսով։2023 թ. 6 ամսում ԵԱՏՄ-ում միջին իրական աշխատավարձն ամենաարագը Հայաստանում է աճել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65331403_105:0:1306:901_1920x0_80_0_0_e64fe3a07c8a5540122d466523ec0260.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գին, ապրանք, թանկացում
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գին, ապրանք, թանկացում
Մեկ տարում ո՞ր ապրանքներն են ամենից շատ թանկացել Հայաստանում
Սպառողական գները մեկ տարում նվազել են 0.2 տոկոսով, մեկ ամսում` բարձրացել 0.1 տոկոսով։
Մեկ տարում Հայաստանում ամենից շատ թանկացել են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 8.6 տոկոսով, սակայն մեկ ամսում նրանց գինն ամենացածր մակարդակներից մեկն է եղել` 0.2 տոկոս։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը մեկ տարվա և մեկամսյա (օգոստոսի) կտրվածքով։
2022 թվականի օգոստոսից 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում գների բարձրացում ամենից քիչ նկատվել է տրանսպորտի ոլորտում` ընդամենը 0.7 տոկոսով։ Մինչդեռ մեկ ամսվա տվյալներով (օգոստոսին` հուլիսի համեմատ) թանկացումը կազմել է 2.5 տոկոս։
Սպառողական գները մեկ տարում ընդհանուր առմամբ նվազել են 0.2 տոկոսով, մեկ ամսում` բարձրացել 0.1 տոկոսով։
Սննդամթերքի հարցում թե՛ մեկ տարվա, թե՛ մեկամսյա կտրվածքով հիմնականում գները նվազել են։ Բացառություն է միայն «հանքային կամ աղբյուրի ջուր» ապրանքախումբը, որը մեկ տարում թանկացել է 4 տոկոսով, մեկ ամսում` 0.1 տոկոսով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախումբը` մեկ տարում 1.9 տոկոսով, մեկ ամսում` 0.2 տոկոսով։
Ամենից շատ էժանացել են յուղերն ու ճարպերը` մեկ տարում 21.6 տոկոսով, մեկ ամսում` 1.5 տոկոսով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը` մեկ տարում 7.9 տոկոսով, մեկ ամսում` 0.4 տոկոսով։
Օգոստոսին հուլիսի համեմատ ամենից մեծ գնանկումն արձանագրվել է մրգի շուկայում` 3.3 տոկոս, իսկ մեկ ամսում ամենից շատ թանկացել է բանջարեղենը` 3 տոկոսով։