00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարող է օգուտ քաղել Իրան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումից. իրանագետ

© Sputnik / Andranik GhazaryanՀարութ Արթին Առաքելյան
Հարութ Արթին Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Հարութ Արթին Առաքելյան
Բաժանորդագրվել
Առաքելյանը համոզված է` եթե Իրանը հարաբերությունները կարգավորի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ՀՀ թշնամիներին դիվանագիտական ինչ–որ բան թելադրելու կամ առաջարկելու լծակներ կունենա։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ թշնամի երկրների ու Իրանի հարաբերությունները չեն կարող լինել ընդդեմ Հայաստանի, և մեր երկիրը կարող է օգուտ քաղել այդ հարաբերությունների կարգավորումից, եթե դադարեցնի ներկայիս գործելաոճը և չթերագնահատի Իրանի գործոնը այս տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի իրանական այցին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրանում պաշտոնական հանդիպումներ է ունեցել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և քննարկումների ընթացքում չի շրջանցվել նաև Կովկասի թեման։ Հայտնի է, որ այս հանդիպումներին հաջորդելու է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Անկարա և մասնակցությունը Իրան–Թուրքիա ռազմավարական հարաբերությունների նիստին։
Իրանը փոխել է շեշտադրումը և կարգավորում է հարաբերությունները Բաքվի հետ. ով է մեղավոր
Առաքելյանը Հայաստանի հարևան 2 պետությունների հարաբերությունների զարգացումը դրական գործընթաց է համարում մեր երկրի համար, եթե, իհարկե, ՀՀ–ն կարողանա Իրանին որպես դաշնակից պահել իր կողքին. այդ միջոցով հնարավոր կլինի նաև քաղաքական ազդեցություն ունենալ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի վրա։
«Իսկ եթե Իրանը չկարգավորի իր հարաբերությունները նրանց հետ, մեր թշնամիներին դիվանագիտական ինչ–որ բան թելադրելու կամ առաջարկելու որևէ լծակ չի ունենա։ Հետևաբար սա կարող ենք ասել դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում, և պետք չէ մտածել, որ այդ հարաբերությունների կարգավորումն ընդդեմ Հայաստանի է»,– ասաց նա։
Փորձագետի խոսքով` այսօր Հայաստանի իշխանություններն անտեսում և թերագնահատում են Իրանի գործոնը, մերժում Իրանի առաջարկները։ Արդյունքում ՀՀ–ն կարող է Իրանին որպես լուրջ դաշնակից չունենալ կողքին, որովհետև ԻԻՀ–ն կամ ցանկացած մեծ պետություն իր շահերը ՀՀ իշխանությունների քմահաճույքի հետ չի կապելու։
Առաքելյանը համոզված է` եթե Հայաստանը նույն կերպ վարի իր քաղաքականությունը, նրան կրկին կշրջանցեն տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, որ Իրանը վերջին շրջանում չէր խոսում իր կարմիր գծերի մասին, որը հիմնականում Հայաստանի սահմանների մասին է։
«Դա ՀՀ իշխանությունների պահվածքի, մոտեցման պատասխանն է և որևէ կապ չունի Թուրքիայի հետ։ Իրանը այնպիսի երկիր չէ, որ իր շահերի վրա փորձի առևտուր անել այլ երկրների հետ։ Այնպես որ Իրանի համար Կովկասը, ՀՀ սահմանները մնում են որպես իրենց համար անվտանգային շատ կարևոր կետ, որը նաև Թուրքիային են բազմիցս փոխանցել»,–նշեց նա։
Վերադառնալով Իրան–Թուրքիա հարաբերությունների ներկա փուլին` Առաքելյանն ընդգծեց, որ Իրանը բոլոր հարևանների հետ միշտ փորձել և փորձում է նորմալ հարաբերություններ ունենալ։ Իսկ այժմ, երբ Իրանը դառնում է ԲՐԻԿՍ-ի անդամ, հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված է նաև Թուրքիան, քանի որ Իրանը այդպիսով դառնում է Չինաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհների գլխավոր հանգույց։ Եվ այս այցերը կարելի է դիտարկել հենց այս համատեքստում։
«Աշխարհագրական դիրքով պայմանավորված` Թուրքիան չունի հիմնական ռեսուրս, և այնտեղ հիմնականում առևտրային ուղիներն են զարգացած, հետևաբար փորձում է հարաբերություններն այնպես կարգավորել ռեսուրս ունեցող երկրների հետ, որպեսզի այդ ռեսուրսները հիմնականում իր տարածքով անցնեն։ Նույն նպատակով հարաբերությունները կարգավորեց նաև Սաուդիան Արաբիայի հետ»,– պարզաբանեց փորձագետը։
Չնայած նրան, որ Իրանն ու Թուրքիան մրցակիցներ են և շատ խնդիրներ ունեն, բայց ամեն դեպքում տնտեսական մեծ շրջանառություն ունեն։ Ըստ Առաքելյանի` Հայաստանը պետք է հաշվի առնի, որ երկրները որքան մեծացնում են տնտեսական հարաբերությունները, այդքան նաև վերահսկելի են դառնում։
Հիշեցնենք` ավելի վաղ Չմիավորման կազմակերպության ֆորումի շրջանակում Բաքու էր մեկնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցրել էր` Բաքուն թույլ չի տա, որ ադրբեջանական տարածքն օգտագործվի Թեհրանի դեմ սպառնալիքների նպատակով: Աբդոլլահիանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Իրանը կողմ է Երևանի և Բաքվի միջև երկխոսության շարունակմանը, Հարավային Կովկասի հաղորդակցությունների բացմանը, սակայն դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը:
Լրահոս
0