00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Լեհաստանը «պարտության մատնեց» Հիտլերին. սուտը մարդկանց գերելու հատկություն ունի

© Pixabay / studioyayoՎարշավա
Վարշավա - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2023
Վարշավա
Բաժանորդագրվել
Այն, ինչ կատարվեց Արցախում երեք տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, կարելի է բլիցկրիգ, այսինքն՝ կայծակնային պատերազմ անվանել։
Ի դեպ, տասնամյակներ առաջ նույնքան ժամանակ՝ ուղիղ 44 օր պահանջվեց գերմանական բանակից Ֆրանսիային ծնկի բերելու համար։ Սակայն բլիցկրիգ հասկացությունն առաջին անգամ լայն տարածում ստացավ դրանից էլ առաջ՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ հիտլերականները ներխուժեցին Լեհաստան և 36 օրվա ընթացքում գրավեցին ողջ երկիրը։ Այսպես սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Թե ինչպես Լեհաստանը «պարտության մատնեց» Հիտլերին. սուտը մարդկանց գերելու հատկություն ունի
Գերմանացիների հարձակումը գերհզոր էր։ Սեպտեմբերի 1-ի լուսաբացին Լեհաստանի սահմանը հատեցին 2000 տանկեր և 60 դիվիզիաներ, որոնց օդից աջակցում էին 900 ռմբակոծիչներ և 400 կործանիչներ։ Այնինչ Լեհաստանն այնքան անպատրաստ էր, որ չէր հասցրել նույնիսկ համընդհանուր զորահավաք հայտարարել, իսկ եղած տեխնիկայի մեծ մասը հակառակորդը ոչնչացրեց պատերազմի հենց առաջին օրերին։ Համաձայնե′ք, բավական ծանոթ պատկեր է։ Ճիշտ է, Լեհաստանի ղեկավարներից որևէ մեկը չասաց՝ եկե′ք պայմանավորվենք մի բան. ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Բայց այն սուտը, որը հեղեղեց լեհական թերթերի էջերը, պարզապես աննախադեպ էր։ Թույլ տվեք ներկայացնել ըստ օրերի։
Սեպտեմբերի 1։ «Նովի կուրիեր»։ «Հիտլերը շանս չունի։ Նրա վախկոտ ու խարդախ քաղաքականությունն անխուսափելիորեն ավարտվելու է տնտեսական ու քաղաքական սնանկությամբ։ Մեր նավն ընթանում է դեպի հաղթանակ»։ Սեպտեմբերի 3-ից հայրենասիրական քարոզարշավին միանում են Լեհաստանի բարձրագույն ղեկավարները։ Լրատվամիջոցները մեջբերում են վարչապետ Ֆելիցիան Սլավոյ-Սկլադովսկու խոսքերը. «Մեր վզին փաթաթած պատերազմում մենք հաղթելու ենք։ Մենք հանգիստ ենք ժողովրդի և պետության ճակատագրի համար»։
Ի դեպ, հենց սեպտեմբերի 3-ից էլ Վարշավայում լույս տեսնող թերթերը սկսում են շատ կոնկրետ տվյալներ հրապարակել գերմանացիների կորուստների մասին՝ առանց որևէ աղբյուր նշելու։ Ահա մի օրինակ «Գազետա Վիլենսկա» պարբերականից. «Առաջին հերոսական մարտերում մենք ոչնչացրել ենք 100 տանկ և 37 ինքնաթիռ։ Գերմանիայի բնակչությունը խուճապի մեջ է։ Մարդկանց սարսափեցնում են լեհական ինքնաթիռների օդային հարվածները։ Ակնհայտ է, որ Լեհաստանի հետ պատերազմը հանգեցնելու է Գերմանիայի լիակատար փլուզմանը»։
Սեպտեմբերի 4։ Համաձայնե′ք, այսօր՝ Երկրորդ աշխարհամարտից ավելի քան 80 տարի անց, շատ դժվար է հավատալ, բայց սա փաստ է՝ այն ժամանակ, երբ Գերմանիայի մեկուկեսմիլիոնանոց բանակը արագորեն շարժվում էր դեպի Վարշավա, մայրաքաղաքում հրապարակվող «Էքսպրես պորաննի» թերթը գրում էր. «Լեհական զորքերը հետապնդում են գերմանացիներին իրենց իսկ հայրենիքում՝ Լեշնոյի և Ռավիչի շրջաններում։ Բնակիչները լքում են իրենց բնակավայրերը և փախուստի դիմում։ Թշնամին մարտի դաշտում է թողել 17 սպանված, մեր կորուստները չնչին են»։
Ով և ինչու կրակեց Լենինի վրա. 100-ամյա առեղծվածը մինչև հիմա չի պարզել ոչ մի «ուչաստկովի»
Աննկարագրելի ոգևորություն առաջացրեց Լեհաստանում այն փաստը, որ հենց սեպտեմբերի առաջին օրերին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Երևի հիշում եք, որ մի ժամանակ մենք էլ չէինք կարողանում թաքցնել մեր ուրախությունը, երբ արևմտյան որևէ մայրաքաղաքից հայանպաստ հայտարարության մասին լուր էր ստացվում։
Ճիշտ է, հիմա արդեն մենք՝ հայերս, կներե′ք, անհավատ ենք դարձել և շատ ավելի զուսպ, նույնիսկ դառը հեգնանքով ենք ընդունում ամեն ինչ, բայց լեհերը միշտ էլ հավատացյալ են եղել։ Ահա թե ինչ էր գրում այն ժամանակ նույն «Էքսպրես պորաննի»-ն. «Լեհաստանի հուսալի դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, միացել են մեզ։ Դա Լեհաստանի քաղաքական մտքի գագաթնակետն է, չէ՞ որ մենք ոչ միայն պաշտպանում ենք մեր ազատությունը, այլ նաև ազատություն ենք բերում բոլոր ժողովուրդներին, որոնց հարստահարել և ստրկացրել են ագրեսորները։ Հիմա արդեն պարզ է, որ Հիտլերը՝ հարձակվելով Լեհաստանի վրա, սխալ հաշվարկ էր կատարել, և ապագա պատմաբանները կարձանագրեն, որ հենց այդ սխալն է հանգեցրել գերմանացի ժողովրդի կործանմանը»։
Ջորջ Սորոսը - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
«Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգևորությունից և ավարտվում արցունքներով». Սորոս
Հետո լեհական տասնյակ ինքնաթիռներ սկսում են ռմբակոծել Բեռլինը, որի բնակիչները բազմահազարանոց ցույցեր են սկսում Ադոլֆ Հիտլերի դեմ, ֆրանսիացի զինվորականներին Գերմանիայի քաղաքներում ծաղիկներով և ուրախության արցունքներով են դիմավորում, հազարավոր դասալիքներ լքում են գերմանական բանակը և թաքնվում Բելգիայում, իսկ Հիտլերի ավտոմեքենան գնդակոծության են ենթարկում լեհերը, ինչից հետո ֆյուրերին հաջողվում է մի կերպ ճողոպրել։ Մի խոսքով՝ «մենք հաղթելու ենք, մենք հաղթելու ենք»։ Ինչպես հասկանում եք, այս ամենը՝ ըստ լեհական թերթերի։
Կարող եք, իհարկե, հարցնել՝ լա′վ, ի՞նչ իմաստ ունի այս սուտը, որի վերջը կապիտուլյացիան է։ Իսկ ես միշտ հիշում եմ ամերիկացի հայտնի իրավաբան Ջեյմս Բիթթիի խոսքերը. «Ոչ ոք երբեք չէր ստի, եթե որևէ մեկի ականջին այդ սուտը հաճելի չլիներ»։
Լրահոս
0