00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է

© Sputnik / Andranik GhazaryanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ երորրդ նախագահը վստահ է, որ ամեն ինչն էլ հնարավոր է վերականգնել, բայց նախ պետք է հեռացնել գործող իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Արցախի Անկախության հռչակագրի օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Ազատության հրապարակում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հրապարակ եկավ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ։ Նրա զրույցը լրագրողների հետ շատ կարճ էր, ասաց` եկել է հանրահավաքին մասնակցելու, այն, ինչ պետք է ասի, արդեն ասել է իր ուղերձում։
Արցախի համար պայքարում բեկում հնարավո՞ր է այս փուլում մտցնել։ Սերժ Սարգսյանը միանշանակ ասաց` իհարկե, հնարավոր է։ Վստահ է` հնարավոր է վերականգնել մսխված թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ռեսուրսի ներուժը, բայց նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։
«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը լինելու է իր տեղում»,– նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրանից հետո ինքը մասնակցելու է ՀՀ կառավարության ձևավորմանը, ասաց` ոչ, ձևավորմանը մասնակցություն չի ունենալու, կմասնակցի միայն գործող իշխանությունների հեռացմանը։
Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին. քաղաքագետ
ՀՀ 3–րդ նախագահը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե վերջին իրադարձություններից հետո Արցախի` իբրև գործոնի դերակատարումը նվազել է։
«Արցախը միշտ էլ գործոն է եղել, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կա՛մ շատ մեծացել է, կա՛մ փոքրացել։ Կարծում եմ` հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո՛, Արցախի գործոնն էական հանգամանք է»,– նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է Արցախի համար նոր ճգնաժամ բերել, Սերժ Սարգսյանը նշեց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հնարավոր է նոր նախագահի ընտրություն։
Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0