00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիսադատարկ դասարանների առաջին դասարանցիները. սեպտեմբերի 1-ը Հայաստանի հեռավոր գյուղերում

© Sputnik / Asatur YesayantsՍիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին
Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Բաժանորդագրվել
Անցած տարվա 39117 աշակերտի փոխարեն այս տարի ՀՀ դպրոցներում 1–ին դասարան գնալու համար օգոստոսի 21–ի դրությամբ հայտագրվել է 23589 աշակերտ։ Սահմանամերձ գյուղերում այնպիսի դպրոցներ կան, որտեղ այս տարի առաջին դասարանցի ընդհանրապես չկա։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 6-ամյա Անին այս օրվան երկար է սպասել` վերջապես դպրոց է հաճախելու։ Բայց մի քիչ տխուր է, որովհետև երազանքը մինչև վերջ չի իրականացնել` դասարանում կողքին նստող չի լինելու։
© Sputnik / Asatur YesayantsՍիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին
Единственная первоклассница средней школы села Сизавет Ани - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին
Անին Շիրակի մարզի Սիզավետ համայնքի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին է։ Այս պատկերը դպրոցում արդեն սովորական է դարձել։ Վերջին երկու տարիներին դպրոցում երկուական առաջին դասարանցիներ են եղել, 2020–ին` մեկը։
Դասվար Նարինե Գաբրիելյանը 1993 թ.–ից աշխատում է դպրոցում։ Հիշում է` տարիներ առաջ 6-9 երեխա էր առաջին դասարան ընդունվում։
© Sputnik / Asatur YesayantsՍիզավետի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Գաբրիելյանը միակ առաջին դասարանցու` Անիի հետ
Единственная первоклассница средней школы села Сизавет Ани с учительницей Нарине Габриелян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Սիզավետի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Գաբրիելյանը միակ առաջին դասարանցու` Անիի հետ
«Վերջին տարիներին պատկերը սա է, արդեն սովորել ենք։ Մի քիչ ծույլ աշակերտներն իհարկե բողոքում են. չէ՞ որ ամեն օր ստիպված նրանց դաս ենք հարցնում, բայց երբ երեխան սովորող է լինում, շատ լավ է անցնոմ դասաժամը։ Հուսով եմ ՝ Անին էլ ընդունակ աղջիկ կլինի»,– ասում է նա։
Սիզավետի միջնակարգ դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված։ Այս պահին 29 աշակերտ ունի, անցած տարի նրանց թիվը 34 է եղել, իսկ օրինակ 2008 թ.–ին` 65։ Թվերի անընդհատ նվազման պատճառն արտագաղթն է։
Ամեն ինչ կանեմ, որ բոռ չդառնամ. ինչպես է Հայկը մեղուների բզզոցով օգնում մարդկանց
«Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները հեռանում են գյուղից։ Հիմնականում գնում են Երևան, Էջմիածին կամ Գյումրի։ Այնտեղ էլ ամուսնանում են, երեխաներ են ունենում, նրանք էլ, բնականաբար, հենց այնտեղ էլ դպրոց են գնում»,– ասում է դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը։
© Sputnik / Asatur YesayantsՍիզավետի միջնակարգ դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը
Директор средней школы села Сизавет Кнарик Амбарян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Սիզավետի միջնակարգ դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը
Արդեն մի քանի տարի է` դպրոցում դասերը ստիպված կոմպլեկտավորված դասարաններում են անում, որ ուսուցիչները մեկ երեխայի համար դասարան չմտնեն։ Այս պահին դպրոցում առանձին է միայն 10-րդ դասարանը, մյուսները կոմպլեկտավորված են։ Տիկին Համբարյանը, սակայն, դեմ է դասապրոցեսի այս ձևաչափին. համոզված է` ազդում է երեխաների կրթության որակի վրա։
«Արդյունավետ չեն կոմպլեկտավորված դասարանները։ Եթե 45 րոպեում պետք է ուսուցիչը և՛ երկու թեմա բացատրի, և՛ դաս հարցնի նրանց, բնական է` ֆիզիկապես չի հասցնի ամեն ինչ մանրակրկիտ անել։ Եռակոմպլեկտ դասարաններում ամեն ինչ ավելի վատ է»,– ասում է նա։
© Sputnik / Asatur Yesayants

Սիզավետի միջնակարգ դպրոցը

Սիզավետի միջնակարգ դպրոցը - Sputnik Արմենիա
1/3

Սիզավետի միջնակարգ դպրոցը

© Sputnik / Asatur Yesayants

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին - Sputnik Արմենիա
2/3

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

© Sputnik / Asatur Yesayants

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին - Sputnik Արմենիա
3/3

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

1/3

Սիզավետի միջնակարգ դպրոցը

2/3

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

3/3

Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին` Անին

Հեռավոր փոքր գյուղերի դպրոցներում շատ հաճախ քիչ են լինում ոչ միայն աշակերտները, այլ նաև ուսուցիչները։ Մանկավարժները երբեմն գալիս են կողքի խոշոր բնակավայրերից։ Օրինակ` Սիզավետի դպրոցում 4 ուսուցիչ ամեն օր Աշոցքից է գալիս աշխատանքի։
Սահմանապահ գեղեցկուհին. ինչպես Ղալինջաքարը դարձավ Բերդավանի խորհրդանիշը
Գործն ավելի դժվար է Ամասիայի տարածաշրջանի Զորակերտ համայնքում։ 18 տնտեսություն ունեցող փոքրիկ գյուղի դպրոցում 9 ուսուցիչ կա, նրանցից միայն երկուսն են գյուղի բնակիչ։ Ձմռանն առատ ձյան պատճառով գյուղ տանող ճանապարհը երբեմն անանցանելի է դառնում, ուստի դժվարանում է նաև դպրոց հասնելը։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի շենքը
Здание средней школы села Зоракерт Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի շենքը
Զորակերտի դպրոցը կառուցվել է 1992 թ-ին, նախատեսված է 120 աշակերտի համար, բայց աշակերտների թիվն այս տարի 7 է։ Նրանցից երկուսը՝ Խաչիկն ու Հմայակը, այս տարվա առաջին դասարանցիներն են։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
Первоклашки села Зоракерт Ширакской области Амаяк и Хачатур у здания школы - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
«Ի ուրախություն մեզ` այս տարի երկու առաջին դասարանցի ունենք։ Սա շատ լավ ցուցանիշ է մեր գյուղի համար»,- ասում է Զորակերտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը
Директор средней школы села Зоракерт Геворг Мовсисян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը
Այն, որ դասարանում երկուսով են լինելու` ոգևորում է նաև տղաներին։ Մոտ ընկերներ են, միասին խաղում են մանկուց, հիմա էլ դպրոցում են միասին լինելու։ Աշխույժ տղաները ներկայանալուց, ծանոթանալուց հետո առաջարկեցին. «Էգեք էրտանք` մեր դասարանը տեսնիք»։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
Первоклашки села Зоракерт Ширакской области Амаяк и Хачатур в классе - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը
Արդեն դասարանում իրար հերթ չտալով՝ սկսեցին իմացած բանաստեղծությունները, հանելուկներն ու շուտասելուկներն ասել։ Հետո էլ անցան երգերին։
Ոգևորված ու ուրախ են նաև տղաների ծնողները։ Ասում են` ավելի լավ է, որ երկուսով են` երևի ավելի լավ կսովորեն, գրեթե անհատական պարապունքի նման կանցնեն դասերը։
Այս դպրոցում նույնպես դասարանները կոմպլեկտավորված են։ Չէ՞ որ միայն առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և իններորդ դասարանցիներ կան դպրոցում։
Էրիկի էկզոտիկ այգին` սահմանի եզրին. պերմակուլտուրայի մեթոդը հրաշքներ է գործում
«10-15 տարի առաջ աշակերտները շատ էին, հետո ընտանիքները քիչ–քիչ տեղափոխվեցին Գյումրի, աշակերտների քանակը պակասեց։ Ճիշտ է` քիչ ենք, բայց դպրոցը պետք է պահենք։ Եթե հանկարծ որոշեն դպրոցը փակել, միացնել կողքի գյուղին, ուրեմն վերջ. գյուղը կդատարկվի։ Ոչ մեկը երեխային կողքի գյուղ չի տանի ամեն առավոտ։ Հատկապես ձմռանը մեր տարածաշրջանում դա անհնար է։ Ավելի հարմար կլինի` տեղափոխվեն Գյումրիում ապրելու»,- ասում է դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մովսիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մովսիսյանը
Учительница средней школы села Зоракерт Наира Мовсисян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մովսիսյանը
Մեկ այլ խնդիր է դպրոցի ջեռուցման հարցը։ Չնայած էլեկտրաէներգիա խնայելու համար դպրոցում արևային կայաններ են տեղադրվել, բայց ամբողջ դպրոցն Ամասիայի սաստիկ ձմեռներին տաքացնելը դյուրին բան չէ։ Այդ իսկ պատճառով Զորակերտի դպրոցի 70 տոկոսը չի շահագործվում։ Օգտագործվում ու ջեռուցվում է միայն երկու դասարան, մեկ սենյակ՝ տնօրենի ու ուսուցիչների համար, և սանհանգույց։
© Sputnik / Asatur Yesayants

Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը

Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը - Sputnik Արմենիա
1/3

Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը

© Sputnik / Asatur Yesayants

Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը

Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը - Sputnik Արմենիա
2/3

Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը

© Sputnik / Asatur Yesayants

Զորակերտի միջնակարգ դպրոցում

Զորակերտի միջնակարգ դպրոցում - Sputnik Արմենիա
3/3

Զորակերտի միջնակարգ դպրոցում

1/3

Զորակերտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները` Հմայակն ու Խաչիկը

2/3

Զորակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մովսիսյանը

3/3

Զորակերտի միջնակարգ դպրոցում

Բայց Խաչիկն ու Հմայակը չեն նեղսրտում. միջանցքներում վազելու տեղ չկա` դպրոցից դուրս կգան։ Գյուղի միակ ճոճանակը հենց դպրոցի դիմաց է, դասամիջոցներին կօգտվեն։
© Sputnik / Asatur YesayantsԶորակերտի միջնակարգ դպրոցի բակի ճոճանակը
Дети у здания средней школы села Зоракерт Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զորակերտի միջնակարգ դպրոցի բակի ճոճանակը
Լրահոս
0