00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթական հրաժարականը՝ «բարի նպատակներով». Երևանը լռում է

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Բաժանորդագրվել
Հիմա արդեն կարելի է ասել՝ վերջին 25 տարիների ընթացքում բարձրագույն ղեկավարների բոլոր հրաժարականները Հայաստանում և Արցախում տեղի են ունեցել միմիայն, այսպես ասած, «բարի նպատակներով»։
Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանն այսպես հիմնավորեց իր որոշումը. «Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից»։
Ինչպես չհիշես Հայաստանի առաջին նախագահի բացատրությունը. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը»։
Դե, իսկ Սերժ Սարգսյանի պարզաբանումը, թե ինչու ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, բոլորս հիշում ենք. «Նախընտրեցի անցնցում հեռանալ»։
Ով և ինչու կրակեց Լենինի վրա. 100-ամյա առեղծվածը մինչև հիմա չի պարզել ոչ մի «ուչաստկովի»
Արդեն մեկնաբանություններ են լսվում, թե, ճիշտ Հայաստանի ղեկավարների նման, Արայիկ Հարությունյանն էլ է որոշել հեռանալ ճնշման տակ։ Կոնկրետ ակնարկներ են արվում՝ ճնշել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այդպես է դա, թե ոչ՝ չեմ համարձակվի ասել։ Բայց երևի կհամաձայնեք, որ Արայիկ Հարությունյանը և նրա աջակիցները մանավանդ վերջերս բավական տարօրինակ պահվածք էին դրսևորում։ Խորհրդարան մտան աշխարհազորայինները և հաշիվ պահանջեցին պատգամավորներից՝ այդ ո՞վ է այստեղ պահանջել նախագահի հրաժարականը։ Իսկ երբ Ռուբեն Վարդանյանը գաղտնազերծեց, որ նախագահը նեղ շրջանակում խոստացել է հրաժարական տալ, հետևեց խորհրդարանական մեծամասնության ցասումնալից հայտարարությունը, մեջբերեմ.
«Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։ Նեղ խմբային շահն առաջ տանելը չի բխում Արցախի շահերից և ենթակա է դատապարտման»։
Ի դեպ, իշխանականների այդ խրոխտ հայտարարության մեջ նաև այսպիսի արտահայտություն կար. «Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար»։
Խոստովանեմ՝ ինձ համար ամենևին պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա այս հրաժարականը, և կարծում եմ, որ այս հարցում միակը չեմ, որովհետև հրաժարականի հնարավոր հետևանքների շուրջ հենց հիմա շատ թեժ վեճեր են ընթանում, իրարամերժ կարծիքներ են հնչում։ Այ, դա միանգամայն հասկանալի է։
Տեսե′ք։ Մի կողմից, կարծես թե, մի առանձնապես բան տեղի չի ունեցել։ Քանզի արդեն ընդունվել է այն դրույթը, ըստ որի` հրաժարական տված նախագահին ռազմական դրության պայմաններում կարող է ընտրել ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը։ Խորհրդարանական մեծամասնությունը 100-տոկոսանոց հնարավորություն ունի նախագահի պաշտոնում ընտրելու իր ուզած մարդուն, որն առնվազն այնպիսի տարօրինակ բաներ չի անի, ինչպես անում էր Արայիկ Հարությունյանը։
Շրջափակված Արցախ. քաղաքական ուժերի համախմբումը կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը
Ի՞նչ է, չե՞ք հիշում, որ այդ մարդը, ունենալով հսկայական լիազորություններ, ճգնաժամի պայմաններում ընտրել էր գործելու ամենապասիվ ձևը՝ նստացույց էր անում։
Բայց, մյուս կողմից, այս հրաժարականի հետևանքով շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում։ Եթե նախագահին ընտրում է խորհրդարանը, ուրեմն Արցախը, որին շատ մասնագետներ անվանում էին սուպերնախագահական պետություն, փաստորեն դառնում է նույնիսկ ոչ թե կիսանախագահական, այլ Հայաստանի նման պառլամենտական հանրապետություն, որում, սակայն, նախագահի լիազորությունները կտրուկ չեն սահմանափակվում և արարողակարգային բնույթ չեն ձեռք բերում։
Մի խոսքով` ամեն ինչ խճճվում և անհասկանալի է դառնում, իսկ դա, երևի չեք առարկի, շատ վտանգավոր է ճգնաժամային պայմաններում։
Իսկ իրավիճակն Արցախում օրըստօրե ավելի լարված է դառնում։
Ահագնացող վտանգը ազգերին համախմբում է, մենք տարաձայնություններն ենք ի ցույց դնում
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ ոգևորված է Լաչինի միջանցքը արգելափակելու հաջող նախադեպով, երբ պարզապես քաղաքացիների մի փոքր խումբ բնապահպանների անվան տակ եկավ ու առանց դժվարության փակեց ճանապարհը։ Ամեն ինչից երևում է, որ նույն հնարքը Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օգտագործել նաև Աղդամի ճանապարհը բացելու համար։
Արդյոք մենք դասեր քաղել ենք առաջին նախադեպից՝ անհայտ է։ Ճիշտ այնպես, ինչպես անհայտ է, թե ինչպես են գնահատում վերջին փոփոխություններն Արցախում Հայաստանի իշխանությունները։
Պարզապես ձայն չեն հանում։ Դե ինչ, դա էլ է վերաբերմունք։
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
0