00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԿԳՄՍՆ–ն ահազանգում է` հեռու վայրերում գտնվող աշակերտները ոտքով են դպրոց գնալու

© Sputnik / David Galstyan Դպրոցի դասասենյակ Արցախում
Դպրոցի դասասենյակ Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս, Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում անդրադարձել է Արցախում ուսումնական տարվա մեկնարկին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի հեռու վայրերում գտնվող աշակերտները և ուսուցիչները ոտքով են դպրոց գնալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Հեռու վայրերում ապրող ուսուցիչների հարցը որևիցե կերպ հնարավոր չէ լուծել. մենք փորձելու ենք հեռավար ուսուցման եղանակով լուծում գտնել։ Գիտեք, որ վառելիքի սղություն է, դրա համար էլ այս հարցը մնացել է առկախված։ Նույնը վերաբերում է աշակերտներին»,– նշեց նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԿԳՄՍՆ–ն սեպտեմբերի 1–ից նոր ուսումնական տարին սկսելու հարցում մտահոգություններ ուներ ու մատնանշել էր խոչընդոտող մի շարք խնդիրներ։
Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով` սեպտեմբերի 1–ին նախապատրաստվել են այնքանով, որքանով թույլ է տվել ստեղծված իրավիճակը. առկա խնդիրներն Արցախում ավելի են ահագնացել ու իրենց բացասական ազդեցությունն ունեցել կրթական գործընթացի վրա։
Նա վստահեցրեց, որ մշտադիտարկում են անելու, ու եթե լինեն խնդիրներ, որոնք կազդեն ուսումնական գործընթացի վրա, ապա արագ որոշումներ կկայացվեն։
«Գրենական պիտույքների սղություն կա, չի բավարարում, նույնը պիտի ասեմ դասագրքերի վերաբերյալ` հատկապես առաջին դասարանցիների համար։ Աշխատում ենք փոխօգնության կարգով, ասենք` այն դպրոցներում, որտեղ դասագրքերը չեն հերիքում, փոխանցենք, ինչպես նաև նախորդ տարվա մեր առաջին դասարանցիներից այբուբենները վերցնելով ու այս տարվա առաջին դասարանցիներին բաշխելու միջոցով այդ հարցը լուծել»,– տեղեկացրեց Նորայր Մկրտչյանը։
Մեր տեղեկություններով` Արցախում ուսումնական պրոցեսը մեկ շաբաթ այս պայմաններով փորձնական կգործարկվի` հասկանալու համար` հնարավո՞ր է հետագայում ևս այսկերպ շարունակել։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս, Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում անդրադարձել է Արցախում ուսումնական տարվա մեկնարկին։
«Մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի պայմաններում զրկված են կրթական իրավունքը լիարժեք և արժանապատիվ իրացնելու հնարավորությունից, ինչը լուրջ մտահոգություններ պետք է առաջացնի միջազգային կառույցների շրջանում»,– նշել է նա:
Նա ընդգծել է, որ այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։
«Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին: Հետևաբար, այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է»,– ասել է նախարար Անդրեասյանը։
Նոր ուսումնական տարում նա բոլորին մաղթել է խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն:
Լրահոս
0