00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, թե մասնավորապես ինչ տեղեկություններ պետք է տրամադրի Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբքրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։
Լրահոս
0