https://arm.sputniknews.ru/20230830/hhn-krkin-mied-e-dimel-lachini-mijancqic-arevangvats-qaghaqacineri-harcvov---65064472.html
ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիների հարցով
ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիների հարցով
Sputnik Արմենիա
Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T13:42+0400
2023-08-30T13:42+0400
2023-08-30T14:01+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
արցախ
լաչինի միջանցք
առևանգում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
եղիշե կիրակոսյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն ՄԻԵԴ–ին նոր հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Նա նշել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնեց, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), արցախ, լաչինի միջանցք, առևանգում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եղիշե կիրակոսյան, հայաստան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), արցախ, լաչինի միջանցք, առևանգում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եղիշե կիրակոսյան, հայաստան
ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիների հարցով
13:42 30.08.2023 (Թարմացված է: 14:01 30.08.2023) Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն ՄԻԵԴ–ին նոր հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։
Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով»,–տեղեկացնում է Կիրակոսյանը:
Նա նշել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց
մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնեց, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։