00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխությունների բանալին երևանցիների ձեռքում է. «Ուժը հայրենյացի» քաղաքապետի թեկնածու

© Sputnik / Zara MikaՆելլի Հարությունյանը Sputnik Արմենիայում
Նելլի Հարությունյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Նելլի Հարությունյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Նելլի Հարությունյանը կոչ արեց բոլորին մասնակցել ընտրություններին` նշելով, որ պասիվ դիտորդի կարգավիճակն անընդունելի է և հավասար է դավաճանության։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին հաղթելու դեպքում չի հավակնում մենաշնորհային դիրք գրավելուն։ Նրանք մրցակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը ևս համարում են կենսական ու ընտրվելու դեպքում պատրաստ են այդ ծրագրերը համատեղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ ասաց «Ուժը հայրենյաց» ընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը։
Նշենք, որ Երևանում արդեն մի քանի օր է մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Հարությունյանն ընդգծեց` այն ծրագրերը (անկախ նրանից` որ ուժն է ներկայացրել), որոնք ազգանպաստ են և բնակչության կենսամակարդակի ու քաղաքային կյանքի բնականոն ու բարձրորակ կենսամիջավայր կարող են ապահովել, դրանք իրավունք ունեն գոյության ունենալ։
«Այդ ծրագրերի իրականացմանը պետք է ներգրավվեն մարդիկ, ովքեր արել են հաշվարկներ, միջազգային փորձի ուսումնասիրություն։ Մենք պետք է հասկանանք, որ Երևանը մենք ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից և պետք է բակից մինչև աշխատավայր աշխատենք. քաղաքը մեր կարիքն ունի, պետք է իրար հետ համախմբված շենացնենք մայրաքաղաքն ու պետությունը»,–նշեց Հարությունյանը։
Առհասարակ համագործակցության ցանկացած ձևաչափ, որը կարող է օգնել երկրի զարգացմանը, «Ուժը հայրենյացը» կարևոր և ճիշտ է համարում, բայց ինչ վերաբերում է կոալիցիային, թեկնածուն չցանկացավ որևէ ուժ առանձնացնել կամ խոսել հետընտրական պահվածքի մասին` ընդգծելով, որ ընտրության ժամանակ բնակչության կամքի դրսևորումից հետո այդ մասին կխոսի։
Իսկ այժմ, Հարությունյանի խոսքով, մայրաքաղաքում փոփոխությունների բանալին երևանցիների ձեռքում է, հետևաբար պետք է բոլորն օգտվեն հնարավորությունից և իրենց ընտրության իրավունքից ու գնան ընտրատեղամասեր։
«Պասիվ դիտորդի կարգավիճակն անընդունելի է և հավասար է դավաճանության։ Չպետք է նստել տանը, բողոքել։ Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և կատարել իրենց քաղաքացիական պարտքը, սահմանադրական հիմնարար իրավունքից օգտվել»,–ասաց Հարությունյանը։
Խոսելով իրենց ծրագրերի մասին` քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ իրենց համար Երևանի բոլոր խնդիրների հիմքում սոցիալական խնդիրներն են, այդ պատճառով էլ իրենք ծրագրում առաջնային տեղ են հատկացրել քաղաքում սոցիալական արդարության վերահաստատմանը։
«Երևանը պետք է հավասար, անվտանգ ու հարմարավետ լինի բոլորի համար` ընտրողներից մինչև քաղաք ժամանող հյուրեր։ Մեր նպատակը խելացի քաղաք ունենալն է` համաչափ զարգացող վարչական շրջաններով»,–նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Ընտրվելու դեպքում չեմ մտնելու իմ «կաբինետ». Երվանդ Թարվերդյանը ասել է, թե ինչ է անելու
Լրահոս
0