00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել

© Sputnik / StringerԽնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
Բաժանորդագրվել
Ծրագրի շրջանակներում Խնձերեսկի բնակիչներին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա` մշակաբույսերի արտադրությունը կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյուղն իր ուսերին պահում է քաղաքը, սահմանն ու երկիրը, հետևաբար շատ կարևոր է, որ գյուղացին լավ ապրի ու իր խնդիրների հետ մենակ չլինի։ Այս մասին այսօր հայտարարեց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Խնձորեսկ բնակավայրում «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասի բացման արարողություն ժամանակ։
Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ բացվել է տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան, որտեղ մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է արտադրանքը:
«Սահման պահող Խնձորեսկում այսօր չափազանց կարևոր օր է, քանի որ այս գործարանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Գորիս համայնքի, այլև Սյունիքի մարզի համար»,-ասաց Յոլյանը։
© SputnikԽնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
В населенном пункте Хндзореск состоялась церемония открытия зернового цеха под названием Старый Хндзореск. - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
Գործարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
«Շատ ուրախ եմ ներկա գտնվելու հայ-չինական համագործակցության նոր ձեռքբերմանը։ Չինաստանն աշխարհի ամենամեծ զարգացող երկիրն է և ուզում է օգնել զարգացող երկրներին հասնել ինքնազարգացման ավելի բարձր մակարդակի»,-ասաց նա։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում շուրջ 60 տնտեսություն օժանդակություն է ստացել: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։ Ծրագրի շրջանակներում բնակավայրին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա`արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ շարքացան, կոմբայն:
Ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որի անդամները Խնձորեսկի բնակիչներն են, որոնք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է նպաստեն գյուղատնտեսության զարգացմանը:
Հավելենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել գործարանի կառուցման համար անհրաժեշտ նյութերը, իսկ աշխատանքներն իրականացվել է Գորիսի համայնքապետարանը։
© SputnikԽնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
В населенном пункте Хндзореск состоялась церемония открытия зернового цеха под названием Старый Хндзореск. - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
Լրահոս
0