00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքում առևանգված տղայից բացի ևս 2 երիտասարդի հետ չի հաջողվում կապ հաստատել. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան այս օրերին 170 անձ է տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվող և նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգու հետ կապ չի հաջողվում հաստատել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն ուր են նրանք հիմա, հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին։ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սարգսյանը տարվել է անհայտ ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ։
Ինչպես նա, այնպես էլ մյուս երկու երիտասարդները Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։
«Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն»,– նշված է Ստեփանյանի գրառման մեջ։
Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այսօր հերթական տեղափոխումն էր։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ, և այդտեղ էլ արդեն սկսվել է ամեն ինչ։
«Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետն ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք»,– ընդգծում է Ստեփանյանը։
Նա հիշեցնում է, որ շրջափակման մեջ է 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Արցախի ՄԻՊ–ն ընդգծում է` թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում` ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է, որ Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները հնարավոր միջոցները ձեռնարկեն` ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Շեշտում է` առանց նման երաշխիքների պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։
Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին էլ կրկին Լաչինի միջանցքից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանում նրան կալանավորել են։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Դատապարտելի է և անթույլատրելի. ՀՀ ՄԻՊ–ը` Լաչինի միջանցքից առևանգման մասին
Լրահոս
0