00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024-ին ԲՐԻԿՍ-ը կընդգրկի նավթի համաշխարհային արդյունահանման մինչև 50%–ը

© МИД РФ / Անցնել մեդիապահոցԲՐԻԿՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչպես ընդգծել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, սա ընդլայնման առաջին փուլն է, որին կհաջորդեն մյուսները։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Փորձագետները կանխատեսում են, որ ԲՐԻԿՍ–ին 6 նոր անդամերի միացումից հետո այդ միավորումը կդառնա աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։
ԲՐԻԿՍ երկրներն ընդլայնված կազմով կներկայացնեն մոլորակի բնակչության շուրջ 60%–ը։ Բացի այդ կուժեղանա կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման։ ՕՊԵԿ–ի վիճակագրությունից ելնելով` դժվար չէ հաշվարկել, որ ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%–ը և արտահանման ավելի քան 39%–ը։ «Նավթային բաղադրիչի» ավելացումը տեղի կունենա Սադուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի և Իրանի հաշվին։
Յոհաննեսբուրգում օգոստոսի 22-24-ը կայացած XV գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ է հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսն ու Եթովպիան, այս նոր երկրները լիարժեք կանդամակցեն սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ–ի ընդլայնման որոշումը հեշտ չի տրվել։
ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին հայտարարել է, որ նոր անդամների ընդունումը կազմակերպության ընդլայնման սկիզբն է։ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն իր հերթին ասել է, որ ԲՐԻԿՍ–ի ներկայիս ընդլայնումը պատմական բնույթ է կրում և արտացոլում է զարգացող երկրների հետ համագործակցության առումով պետությունների վճռականությունը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԲՐԻԿՍ–ի ընդլայնումն անվանել է նոր աշխարհակարգի հենասյուն։ Նույնիսկ ներկայիս «հնգյակը» գնողունակության պարիտետով գերազանցել է G7–ին, իսկ 6 նոր անդամների ավելացմամբ այդ տարբերությունն էլ ավելի կմեծանա։
Սակայն նախարարը կոչ է արել ԲՐԻԿՍ–ը միայն տնտեսական դաշինք չանվանել, քանի որ այդ կազմակերպության հռչակագրում հստակ նշված են միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման պահանջները։ Նա նշել է նաև, որ երկրների համատեղ աշխատանքում լավ հեռանկարներ կան ֆինանսների, տիեզերքի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
Լավրովի խոսքով` կազմակերպության անդամ երկրների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է համատեղ առևտրի և տնտեսական նախագծերի ապահովման համար ուղիներ գտնելուն։ «Սակայն միասնական արժույթի մասին ոչ ոք այս պահին չի խոսում», – նշել է Լավրովը։
ՀԱՀ փոխնախագահ Փոլ Մաշաթիլեն իր կողմից հայտնել է, որ ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները ՀԱՀ–ի գագաթնաժողովին կենտրոնանալու են դոլարից կախվածությունը կրճատելու ուղիներ գտնելու վրա։ «Մենք այստեղ ենք ոչ թե Արևմուտքի հետ մրցակցելու համար։ Մենք մեր տեղն ենք ուզում զբաղեցնել համաշխարհային բիզնեսում», – ասել է նա։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ միավորման երկրները կշարժվեն այդ ուղղությամբ, չնայած, որ ԲՐԻԿՍ–ի միասնական հաշվարկային արժույթի հարցը դժվարություն է ներկայացնում։
Ի դեպ, ԲՐԻԿՍ–ին անդամակցելու ցանկություն է հայտնել 23 երկիր, թեև հրավեր է ստացել նրանցից ընդամենը 6-ը։ ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը RT–ի հետ զրույցում նշել էր, որ թեկնածու երկրների ակտիվ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ միավորումն իսկապես ազդում է համաշխարհային օրակարգի վրա և հետզհետե ավելի մեծ թվով պետություններ են ընդունում այն օրակարգը, որը մշակում է ԲՐԻԿՍ խումբը։ Կոսաչյովի խոսքով` այդ օրակարգը բազմաբևեռ աշխարհի կառուցումն է, դա այն է, ինչից ակնհայտորեն գլուխ չեն հանել «յոթնյակը» և ՆԱՏՕ–ի ու ԵՄ–ի նման արևմտյան կառույցները։
ԲՐԻԿՍ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա Կազանում 2024 թվականի աշնանը, կնախապատրաստվի թեկնածու այն երկրների ցանկը, որոնք կարող են կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։
ԲՐԻԿՍ–ը հիմնադրվել է 2006 թվականի հունիսին պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակում, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի էկոնոմիկայի նախարարները։ Այսօր ԲՐԻԿՍ անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, ՉԺՀ–ն, Հարավային Աֆրիկան։ 2024 թվականի հունիսի 1-ից անդամների թիվը կավելանա` հասնելով մինչև 11–ի։
ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը Թեհրանում «ռազմավարական հաջողություն» են անվանել
Լրահոս
0