00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կփոխվի կաթի և կաթնամթերքի մասին ԵԱՏՄ կանոնակարգում սեպտեմբերի 22-ից

Բաժանորդագրվել
Կանոնակարգում նշվել են ԵԱՏՄ երկրների ավանդական կաթնամթերքի անվանումները, իսկ մանկական սննդի համար ավելի խիստ նորմատիվներ են սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ-ում մանկական սննդի պարունակության նորմատիվները սեպտեմբերից կփոխվեն։ Համապատասխան փոփոխություններն ընդունվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։
Փոփոխություններն ընդունվել են անցյալ տարվա սեպտեմբերին և ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 22-ից (արտադրողներին մեկ տարի ժամանակ է տրվել նոր պահանջներին հարմարվելու համար)։
ԵԱՏՄ-ն տավարի մսի ներկրման քվոտան կրճատել է, խոզինը` ավելացրել
Այս անգամ փոփոխություններն այնքան ռեզոնանսային չեն, որքան 2019 թվականին, երբ արտադրողներին պարտավորեցրին փաթեթավորման վրա հստակ նշել բուսական և տրանս ճարպերի պարունակությունը (եթե այդպիսիք օգտագործվում են)։
Այնուամենայնիվ, կանոնակարգում առաջին անգամ նշվել են ԵԱՏՄ երկրների ավանդական կաթնամթերքի անվանումները (այդ թվում՝ մածուն, քամած մածուն և թան), սահմանազատվել են կաթնաթթվային մթերքների նորմատիվները՝ հավելյալ ջրով և առանց դրա (այսինքն, օրինակ, թանի և մածունի համար առանձին նորմատիվներ կլինեն)։
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան
Խստացվել են նաև կաթնային և կաթնաթթվային հիմքով մանկական սննդի պահանջները․ եթե նախկինում այնտեղ թույլատրվում էր մոխրի առկայություն (մինչև 0,8 տոկոս), ապա հիմա մոխիր առհասարակ չի թույլատրվում։ Բացի այդ, ավելացվել է դրանցում վիտամին D-ի պարունակության նորմատիվային քանակը։
Լրահոս
0