00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ. Միրզոյանը` Հաջա Լահբիբին

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբին
Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբին
  - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բաժանորդագրվել
Սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բաքուն մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված` Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Բաքուն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, բացառություն չի եղել գերիների վերադարձի և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մասին կետը։

«Այսօր Բաքուն պատանդի կարգավիճակում պահում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության։ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը փոխելու համար։ Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,– նշեց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
Արցախի շրջափակումը

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցինԱրցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեցԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեց շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Միրզոյանն ու Լահբիբին խոսել են նաև Հայաստան–Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին` երկուստեք պատաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել, մասնավորապես, տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։
«Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման, ժողովրդական արժեքների, ինչպես նաև 2 ժողովրդի միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը»,– նշեց Միրզոյանը։
Նա այս համատեքստում ողջունեց Բելգիայի կառավարության որոշումը` ՀՀ–ում Բելգիայի դեսպանություն բացելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը։ Հատկապես հաշվի է առնվել Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերում համերաշխությունը։
Հիշեցնենք, որ մինչ այս նրանք արդեն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշենք նաև, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
Լրահոս
0