00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն տավարի մսի ներկրման քվոտան կրճատել է, խոզինը` ավելացրել

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցՄսեղեն
Մսեղեն - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բաժանորդագրվել
Խոսքը երրորդ երկրների արտադրության գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների մասին է, որոնք ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային տարածք։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի և կաթնային շիճուկի առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանման և բաշխման մասին։ Տեղեկությունը նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան նշել է, որ խոսքը ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող երրորդ երկրների արտադրության գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների մասին է` հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև ԱՀԿ-ի առջև երկրների պարտավորությունները:
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ–ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան
Կանխատեսվում է, որ այս տարի բացասական տարբերություն է սպասվում խոշոր եղջերավոր անասունների, խոզի մսի, թռչնամսի և կաթնամթերքի արտադրության և սպառման ծավալների միջև:
Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար սակագնային քվոտաները սահմանված են սպառման և արտադրության տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները:
Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի մասով Հայաստանի համար քվոտան կկազմի 9 հազար տոննա (նախորդ տարի եղել է 11,3), խոզի մսի համար՝ 12 հազար տոննա (նախորդ տարի եղել է 7,5 տոննա), թռչնամսի մասով՝ 39,1 հազար տոննա (մնացել է նույնը), կաթնամթերքի ներկրման համար սահմանվել է 1,2 հազար տոննա ծավալ։
ԵԱՏՄ երկրներում ավելի շատ են սկսել կառուցել, ամենաակտիվը Հայաստանում է
Լրահոս
0