00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում հացի խնդիրը սրվել է, թշնամին չի թողնում ցորենը հավաքեն. ՄԻՊ օգնականը`վիճակի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրցախ. Թաղավարդ
Արցախ. Թաղավարդ - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Արցախ. Թաղավարդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախում վերջին օրերին արդեն բոլոր սուպերմարկետները փակ են, վաճառքի համար այլևս ապրանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։
«Ալյուր ստանալու համար այս տարվա ցորենի բերքն են արդեն օգտագործում, իսկ Ադրբեջանն անընդհատ սադրում է, կրակում հենց այն դաշտերի ուղղությամբ, որտեղ բերքահավաք են փորձում իրականացնել։ Ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս շուտ ցորենը բերվի նշված վայր։ Ժամանակ է պետք, որպեսզի ցորենի հետ կապված գործընթացը կազմակերպվի։ Վերջին 2 օրը Ստեփանակերտի փռերի մեծամասնությունը չէր աշխատում, բայց պետք է, որ շուտով վերսկսվի»,– ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով` բարտերային տարբերակով ապրանքների փոխանակումն էլ դեռևս շարունակվում է. մեկը գրում է, որ իր մոտ ատամի մածուկ ունի ու շամպուն է անհրաժեշտ, մյուսն էլ`օճառ ունի, իրեն էլ հիգիենայի այլ պարագա է պետք։ Այդպես մեկը մյուսին օգնում է, իր մոտ եղածը տալիս է դրա կարիքն ավելի շատ ունեցողին։
«Սուպերմարկետներն ամբողջությամբ փակ են, արդեն անիմաստ է դրանց բաց լինելը, միևնույնն է`ապրանք չկա։ Միայն փռերն են աշխատում, հիմա էլ` ոչ բոլորը, մեկ էլ դրսում, գյուղից բերված մթերք է վաճառվում, որը գյուղացու ձեռքից կարելի է գնել։ Բաց են նաև դեղատները։ Հիգիենայի պարագաներն էլ գրեթե ամբողջությամբ վերջացել են։ Դրա պակասը երբեմն փորձում ենք ժողովրդական միջոցներով լուծել, ատամի մածուկի վերջանալու դեպքում ողողումներ ենք անում կամ բարտերային տարբերակով փորձում ենք գտնել։ Զուգարանի թուղթն էլ է շատերի մոտ վերջացել է, ամաչում են ասել, բայց արդեն թերթեր կամ այլ թղթեր են օգտագործում»,– նշեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։
Ընդգծեց` արդեն ավելի քան 2 ամիս է` սարսափելի վիճակ է Արցախում, մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից այլևս պաշար չի մնացել, ժողովուրդն էլ փորձում է ամեն ինչի համար ալտերնատիվ տարբերակներ գտնել, որպեսզի գոյատևի։
Ձեթը ծխախոտի դիմաց, շաքարավազը` հացի. ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0