00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պարսից ծոց-Սև ծով»-ը Իրանի օրակարգում է. ո՞վ է տորպեդահարում ՄՏՄ-ի գործարկումը

© AP Photo / Michael VaraklasՆավ
Նավ - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Նավ
Բաժանորդագրվել
Իրանի, Հայաստանի, Բուլղարիայի և Վրաստանի միջև նախագծի համաձայնագրի դրույթների վերաբերյալ բացարձակ համաձայնություն է ձեռք բերվել:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Իրանն ակտիվ աշխատում է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագծի շուտափույթ իրականացման ուղղությամբ: ՄՏՄ-ի իրագործումըձգձգվում է հունական կողմի պատճառով. Աթենքը համաձայնագրի որոշ կետերի շուրջ տարաձայնություններ ունի մասնակից մյուս երկրների հետ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։
«Պարսից ծոց-Սև ծով» Միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրեց Իրանը: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Հունաստանը։ Պաշտոնապես նախագիծը պետք է Թեհրանը կապի Եվրոպային (դա չի նշանակում, որ Իրանը դեպի ԵՄ երկրներ ուրիշ ելք չունի. խմբ.) Երևանով և Թբիլիսիով` այդպիսով մեծացնելով մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։
Նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի ներկայացուցիչների վեցերորդ և առայժմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում 2022 թվականի ապրիլի 6-7-ը։ Հանդիպմանը Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչները ստորագրել են հանդիպման արձանագրություն, որում ամրագրված է` «Պարսից ծոց - Սև ծով» համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է: ԻԻՀ-ի կողմից դիվանագիտական խողովակներով 6-րդ նիստի արձանագրությունը և համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակն ուղարկվել է տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին (Վրաստան, Հունաստան)` համաձայնեցնելու համար։
«Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Բուլղարիայի` ՄՏՄ-ի համաձայնագրի վերաբերյալ կարծիքները լիովին համընկնում են։ Հունաստանի հետ տարաձայնություններ կան որոշ կետերի շուրջ, սակայն աշխատանքներ են տարվում դրանք հստակեցնելու ուղղությամբ»,-ասաց Մոթաղին։
Նրա խոսքով՝ ՄՏՄ-ն Իրանի համար կարևոր ռազմավարական երթուղի է, որը նշանակալի է նաև Հայաստանի համար։ Մոթաղին հիշեցրեց, որ ՄՏՄ-ի գործարկման թեման շրջանառվում է վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ գաղափարը և դրա շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը ողջունել են ինչպես Կովկասի, այնպես էլ Մետաքսի ճանապարհի երկրները: Մոթաղին վստահեցրեց, որ հարցը ԻԻՀ ղեկավարության օրակարգում է: Թեհրանը` որպես միջանցքի գործարկման նախաձեռնող, ակտիվ աշխատում է իրականացման ժամկետներն արագացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է վավերացնել համաձայնագիրը և կարծում է, որ ՄՏՄ-ի գործարկումը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա առանցքով միջազգային բեռնափոխադրումներում:
Հիշեցնենք, որ «Պարսից ծոց – Սև ծով» ՄՏՄ-ի` Հայաստանի տարածքով գործարկումը չափազանց կարևոր է Երևանի համար ոչ միայն լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման, ներդրումների և լոգիստիկ հզորությունների ընդլայնման տեսանկյունից. տրանսպորտային զարկերակը թույլ կտա Հայաստանին ստանալ մի շարք արտոնություններ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կմեծանա Հայաստանի դերը տարածաշրջանում։
Նախագծի կարևորության մասին ավելի մանրամասն` այստեղ։
Լրահոս
0